Սևանից լրացուցիչ ջուր բացթողնվելո՞ւ է, թե՞ ոչ
Արխիվ 16-20Այսօր՝ ապրիլի 30-ին, ժամը 16:00-ին կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի մամուլի ասուլիսը:
Iravunk.com-ը բանախոսին ուղղեց հետևյալ հարցը.
Այս տարի Սևանից լրացուցիչ ջրի բացթողումներ լինելո՞ւ են, թե՞ ոչ, բացի ծառատունկից։ Մեր հարցը չստացավ որևէ պատասխան քանի որ նշվեց, որ մեր կողմից ուղարկված հարցը օրվա թեմայի հետ կապ չունի:
Նշենք, որպես թեմա նշված էր ծառատունկը, սակայն կարծում ենք, որ երկու ամսվա երկրում տիրող կոլապսից հետո այնուամենայնիվ հետաքրքիր կլիներ իմանալ, թե նախարարությունը ի՞նչ որոշում ունի Սեւանի հետ կապված:
Հայկ Գևորգյան

