Փաշինյանի «ինքնախոստովանական ցուցմունքը»՝ պետական հանցագործության մասին
Արխիվ 16-20Եվ այսպես, Փաշինյանն այսօր եւս երկու խոստովանաությամբ հանդես եկավ, որոնցից մեկը կարելի է նաեւ համարել ինքնախոստովանական ցուցմունք՝ պետական մասշտաբի հանցագործության մասին։
Առաջինը, Փաշինյանը խոստովանեց, որ որեւէ կերպ չեն կարողանում պահպանել պարետի սահմանած մեկուսացման կանոնները․ «Մենք մի քանի պայման ենք ասում վարակից խուսափելու համար, բայց ակնհայտորեն այդ պայմանները չեն պահվում, այսպես դժվար է լինելու: Եթե մենք չկարողանանք մեր քաղաքացիներին վարքագծային որոշակի կանոնների մասին ոչ միայն իրազեկել եւ հասնել նրան, որ այդ կանոնները պահվեն, մենք խնդիրներ ենք ունենալու: Ես տեսա, որ մարդիկ խմբերով կանգնած զրուցում էին: Եթե այդտեղ մի վարակված լիներ, ակնհայտորեն, այդ 10-15 հոգին վարակվելու էին»:
Վատ է, որ Նիկոլը նոր միայն նկատում է, որ որեւէ մեկուսացման ռեժիմ էլ գոյություն չունի։ Միգուցե ապրիլի կեսերին, երբ նոր էին արտակարգ դրություն սահմանում, երկու-երեք օր մարդիկ զգուշանում էին շփումներից։ Բայց շատ արագ էլ վիճակը փոխվեց։ Ավելի կոնկրետ հենց այն պահից, երբ մարդիկ տեսա, որ պարետից միայն անհասկանալի եւ ակնհայտորեն քաղաքականացված որոշումներ են գալիս, ընդ որում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը զրոյական է։ Մինչդեռ, որ դա տանելու է զրոյական մակարդակի «մնա տանը» քարոզի պահպանման, ի սկզբանե էլ հասկանալի էր։ Օրինակ, ինչի՞ համար էին այն ախմախ տեղաշարժի թերթիկները, որ մի ոստիկան մի հազար անցորդից մեկի մոտ դրա առկայությունը ստուգեր եւ անգամ չկարդալով թուղթը՝ բարի ճանապա՞րհ մաղթեր։ Էլ չասած, որ կամաց-կամաց այդ թղթերը հսկող ոստիկաններն էլ փողոցներից անհետացան։ Նախօրեին պարետը նման որոշում էր կայացրել՝ մարդիկ իրավունք ունեն տանից մեկ կիլոմետր հեռավորության վրա զբոսնել։ Սույն պարետը պատկերացում գոնե ունի՞, որ արտակարգ դրության հայտարարումից մի հինգ օր անց բոլորն էլ զբոսնում էին (եւ ոչ միայն) որտեղ ցանկանան, տանից մեկ կիլոմետր էլ այն կողմ,տաս կիլոմետր էլ։ Ու հիմա Նիկոլն այդ փաստը նո՞ր տեսավ։ Այսպիսով ֆիքսենք․ բացի տնտեսվարողներին փակելուց, պարետի որեւէ այլ որոշում, որն իբր պետք է արգելակեր մարդկային շփումները, չի կատարվել։ Նշանակում է՝ պարետը կամ չի կարողացել հասնել իր իսկ որոշումների փաստացի իրականացման կամ չի կարողացել։ Թե որ տարբերակն, է, իհարկե շատ կարեւոր է։ Սակայն որն էլ լինի, նշանակում է մեկ բան՝ պարետ-փոխվարչապետը կամ անգամ պարզագույն հարցեր լուծելու անընդունակ է կամ դիտավորյալ չի լուծել, այսինքն՝ ինչ-որ կեղտոտ խաղերի մեջ է։ Այլ տարբերակ չկա, եւ երկու դեպքում էլ պետք է ներկայումս խոսվեր ոչ թե այն մասին, որ Ավինյանը դիմում է գրել եւ ուզում է հեռանալ, այլ վարչապետը պարտավոր էր նրան հեռացնել եւ իրավապահներին հանձնարարեր՝ պարզել, թե Ավինյանի խե՞լքը չի բավարարել, թե՞ ինչ-ինչ շահերի պատճառով երկիրը մահացու վտանգի է ենթարկել։ Բայց անեւ նկատենք, որ բարձրաձայնելով խմբերով հավաքվելու մասին, Նիկոլը իարկանում հարվածն ուղղում է Ավինյանին, թե՝ «խելոք չմնաս, մնացածն էլ կասեմ»։ Չնայած այստեղ բումերանգի էֆեկտն է․ ի վերջո, իր փոխվարչապետն է, նրա մեղքերը նույնպես իրենն են։
Բայց գանք Նիկոլի երկրորդ խոստովանությանը։ «Մենք հիմա սահմանափակումների ռեժիմից դուրս գալու մասին խոսում ենք ոչ թե նրա համար, որ հաղթահարված է, այլ ակնհայտ է, որ մինչեւ առնվազն հաջորդ տարվա մարտ-ապրիլ մենք ունենալու ենք դեպքեր: Հետեւաբար, չենք կարող մեկ տարի փակված ռեժիմով ապրել: Ամբողջ աշխարհի երկրներում տեղի են ունենում մեղմացումներ՝ չնայած կորոնավիրուսը առկա է: Մեզ անհրաժեշտ է վարքագծային նոր կաննորեի հաստատում, որպեսզի կարողանանք զուգահեռ ապրել, որովհետեւ փակված այլեւս հնարավոր չէ շարունակել»,- ասաց նա: Այսինքն, անցնում են այն քաղաքականությանը, որի մասին դեռ օրեր առաջ էինք գրել․ ուշադրություն չեն դարձնում սովորական վարակվածների վրա, այսիքն՝ կորոնավիրուսի «ազատ ընթացք» են թույլ տալիս, իսկ պետությունը կենտրոնանում է միայն ծանր հիվանդների վրա։
Այն պահից, երբ գործող իշխանություններն ապիկարության կամ դիտավորության պատճառով թույլ տվեցին վիրուսի մուտքը երկիր, արդեն իսկ հասկանալի էր, որ դրա հետագա տարածումը կանխել պարզապես հնարավոր չէ։ Առավել եւս, որ եթե հիմա ինչ-որ մակարդակում կանխես, մեկ է՝ տվյալ վիրուսը որեւէ տեղ չի անհետանա, հինգ, տաս ամիս հետո կվերադառնա, եւ երկիրը կհայտնվի նույն խնդիրների առաջ։ Նման իրավիճակում ելքը կամ համատարած պատվաստումն է, մինչդեռ պատվաստանյութ գոյություն չունի, կամ ռիսկային խմբերի եւ ծանր հիվանդների վրա կենտրոնանալով՝ թույլ տալը, որ բնակչության շրջանում վիրուսը հնարավորինս վերահսկելի տեմպերով տարածվի եւ բնական իմունիտետ ձեւավորի։ Մոտավորապես այնպես, ինչպես գրիպի դեպքում։ Օրինակ հիշեցնենք «խոզի գրիպը», որը 2016թ-ին Հայաստանում ունեցավ մեծ ծավալներ, վակայն շատ արագ՝ մեկ-երկու ամսում էլ հիշատակված քաղաքականության արդյունքում մարեց։
Նաեւ հիշեցնենք, որ դեռ նոր էին մտածում արտակարգ դրության մասին, որ ոչ միայն մենք, այլ նաեւ մի շարք մասնագետներ հենց հիշատակված քաղաքականության օգտին էինք խոսում։ Եվ, փաստորեն, հիմա էլ Նիկոլն է եկել այդ համոզմանը․ փորձեցին կանխել, տեսան, որ բան չի ստացվում, եւ ուզած-չուզած եկան «նախկին հանցավոր ռեժիմի» կիրառած մեթոդին։ Սակայն այն, որ անցնում են այդ քաղաքականությանը, նշանակում է ինքնախոստովանություն, որ նախկին քաղաքականությունը կոպիտ սխալ էր։ Ավելին, որ որպես պետության ղեկավարներ, թույլ են տվել այնպիսի կոպիտ սխալ, որը տարել է երկրի տնտեսությանը հասցված ահռելի վնասի։ Դա արդեն սխալ քաղաքականություն չէ, դա հանցագործություն է պետության նկատմամբ, եւ հենց դա է խոստովանում Նիկոլը։
Բայց, կրկնում ենք, նաեւ պարզելու հարցեր ունի։ Այսինքն, ՀՀ առողջապահության նախարարն իրեն խաբելո՞վ տարավ այդ հանցավոր ճանապարհով, թե՞ տվյալ նախարարի խելքն էլ չէր բավարարում։
Մի խոսքով, առաջին իսկ քիչ թե շատ լուրջ փորձությունը Նիկոլը, որպես վարչապետի աթոռին նստած անձ, այնպես ձախեղեց, որ միաժամանակ հարյուր հազարավոր մարդկանց հասցրեց սովի դուռը եւ տնտեսության հերն անիծեց։ Պարպեշտ վարչապետն այս իրավիճակում, խոստովանելով նման կոպիտ քաղաքական սխալը, միաժամանակ պետք է հրաժարականի դիմումը ներկայացներ՝ սպասելով, թե նրան փոխարինողներն ինչ իրավական եւ քաղաքական գնահատական կտան։ Բայց կրկնում ենք, պարկեշտ վարչապետը։
Քերոբ Սարգսյան

