Ջազ նվագախմբի անակնկալը՝ Ջազի միջազգային օրվա առթիվ (տեսանյութ)

Արխիվ 16-20

Ջազի միջազգային օրվա առթիվ Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, անակնկալ տեսանյութ է պատրաստել: Պահպանելով համավարակի կանոնները՝ երաժիշտները տեսանյութում կատարում են Արմեն Հյուսնունցի նոր ստեղծագործությունը:

Անդրադառնալով Ջազի միջազգային օրվան՝ Արմեն Հյուսնունցը կարևոր է համարում ջազի հանրահռչակման գործում նման տոների առկայությունը: Փաստում է՝ նվագախումբը տարբեր տարիներին մշտապես մասնակցություն է ունեցել տոնի շրջանակում անցկացվող միջոցառումներին, և այս անգամ էլ, հաշվի առնելով ստեղծված արտակարգ իրավիճակը, որոշել են այս կերպ իրենց շնորհավորանքը հղել ջազի սիրահարներին:

«Հայկական ջազը մեծ պոտենցյալ ունի: Կարծում եմ՝ պետք է փորձենք այն ամբողջությամբ վեր հանել ու ներկայացնել աշխարհին: Մենք ունենք շատ վառ կատարողներ, երիտասարդ տաղանդավոր սերունդ, ովքեր պարբերաբար հանդես են գալիս թե՛ Հայաստանում, թե՛ երկրի սահմաններից դուրս: Ջազի զարգացման ու կայացման գործում շատ եմ կարևորում նաև Հայաստանում ամենամյա ջազ փառատոնի անցկացումը, որն իսկական երաժշտական տոն է»,-ասում է Արմեն Հյուսնունցը:

Ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ երաժշտախումբը մշտապես ջազ երաժշտությունը լավագույն կերպով ներկայացրել ու ստեղծված իրավիճակի հանգուցալուծումից հետո ներկայացնելու է միջազգային բեմերում՝ ամենահեղինակավոր փառատոնների շրջանակում:

Հյուսնունցը փաստում է՝ առաջիկայում բազում հետաքրքիր ծրագրեր են իրականացնելու հանդիսատեսի համար, և ջազ երաժշտությունն է՛լ ավելի մոտեցնելու են ունկնդրին:

Նշենք, որ 2011թ. վերջերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է բանաձև, համաձայն որի, 2012 թվականից ապրիլի 30-ը նշվելու է որպես Ջազի միջազգային օր: Ջազն ի հայտ է եկել 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին որպես աֆրիկյան և եվրոպական մշակույթների սինթեզ և առ այսօր շարունակում է մնալ երաժշտական արվեստի բացառիկ ձև, որը միավորում է ազգերին, վերացնում սահմանները մարդկանց և պետությունների միջև:

Անակնկալ տեսանյութը՝ ստորեւ.

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի