Ո՞ւմ է վերաբերում տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառումը. ՊԵԿ պարզաբանումը

Արխիվ 16-20

Ո՞ւմ է վերաբերում տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառումը

ՊԵԿ-ը ներկայացրել է պարզաբանում, որը ներկայացնում ենք ստորև.

Միջոցառման շահառու կարող են դառնալ 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող հետևյալ տնտեսավարողները՝

անհատ ձեռնարկատերերը և ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները, որոնք 2019 թվականի ընթացքում ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ կամ 2019 թվականի ընթացքում հանդիսացել են ինքնազբաղված անձ՝ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն.

անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, որոնք 2019 թվականի ընթացքում հաշվառված չեն եղել որպես անհատ ձեռնարկատեր

 Ովքե՞ր չեն կարող համարվել ծրագրի շահառուներ 

Սույն աջակցությունից չեն կարող օգտվել այն անձինք՝

որոնց կողմից 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառությունը գերազանցել է 6 մլն դրամը,

ովքեր 2020 թվականի հունվարի 1-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ունեցել են երկու և ավելի աշխատակից (այդ թվում` հաշվի առնելով նաև քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողների թվաքանակը),

ովքեր բավարարում են ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 30-ի N 412-Լ որոշմամբ սահմանված` կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շահառու համարվելու պայմաններին

Որքա՞ն է կազմելու պետության կողմից տրամադրվող աջակցությունը 

Շահառուների համար (բացառությամբ՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց) դրամաշնորհի չափը որոշվում է 2020 թվականի առաջին եռամսյակում հսկիչ-դրամարկղային մեքենաներով և դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով արտացոլված իրացման շրջանառությունների հանրագումարի 10% չափով, բայց ոչ պակաս, քան 10,0 հազար դրամ և ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձի կրկնապատիկի չափով 136 հազար դրամ։

Այն անձինք, ովքեր 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ ՊԵԿ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ ունեն ներկայացված հսկիչ-դրամարկղային մեքենայի ձեռքբերման հայտ, սակայն ՊԵԿ տեղեկատվական շտեմարանում դեռևս ակտիվացված նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենա չունեն, ապա նրանց դրամաշնորհի չափին ավելացվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափով միանվագ աջակցություն՝ 68 հազար դրամ։

Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց տրամադրվում է միանվագ աջակցություն նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ 68 հազար դրամ։

 Ի՞նչ ժամանակի համար է նախատեսված այս աջակցությունը 

Աջակցության տրամադրումը նախատեսված է միանվագ, այսինքն` մեկ անգամ:

Ինչպե՞ս և ու՞մ պետք է դիմել աջակցության ծրագրից օգտվելու համար 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ծանուցում է տնտեսավարողին ծրագրի շահառու հանդիսանալու մասին, որից հետո շահառուն պետք է էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնի ՊԵԿ:

Դիմումի ձևը տեղադրված է հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում ➡️ https://file-online.taxservice.am/pages/loginPage.jsf:

 Ուշադրություն.  դիմումները (այդ թվում` ճշտված) կարող են ներկայացվել մինչև 2020 թվականի մայիսի 20-ը ներառյալ:

Ինչպե՞ս լրացնել դիմումի ձևը ծանուցում ստանալուց հետո.

Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում. https://file-online.taxservice.am/pages/loginPage.jsf տեղադրված 2️⃣6️⃣7️⃣ ձևաթղթում անհրաժեշտ է ընտրել բանկի անվանումը և լրացնել շահառուին պատկանող բանկային հաշվի համարը:

Բանկային հաշվի բացակայության դեպքում անհրաժեշտ է լրացնել դիմումի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված անձը հաստատող փաստաթղթի տվյալները, որոնց հիման վրա ՊԵԿ-ի կողմից կազմվելու է վճարման ցուցակ և ուղարկվելու «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ` միջոցառման շահառուներին վճարումն ապահովելու համար:

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին