«Ucom» ընկերությունը դարձել է կռվախնձոր, ովքեր են հետաքրքրված
Արխիվ 16-20Այն բանից հետո, որբ «Beeline» ընկերությունը դիմեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ Հայաստանում իր ակտիվը, բաժնետոմսերը «Ucom»-ին վաճառելու համար թույլտվություն ստանալու հարցով, տպավորություն կար, որ սա «շարքային» տնտեսական գործարք է, ծայրահեղ դեպքում՝ մի ընկերության կողմից մյուսի կլանում: Սակայն աստիճանաբար այս պատմությունը վերածվեց մի ամբողջական սկանդալի:
Թե ինչն է նման սկանդալի պատճառը, դեռեւս հայտնի չէ: Կան միայն կցկտուր մեկնաբանություններ, սակայն հասկանալի է, որ այս ամենի տակ ինչ-որ խորը պատմություն կա: Մասնավորապես, ըստ շրջանառվող լուրերի «Ucom» ընկերությունը դառձել է կռվախնձոր: Եվ, ինչպես հայոց վարչապետն էր ասում. ըստ օդում կախված լուրերի՝ «Ucom» ընկերությունով հետաքրքրված է նաեւ Խաչատուր Սուքիասյանը: Թեեւ Սուքիասյանի, լրատվական ծառայությունից մեզ տեղեկացրեցին, որ շրջանառվող լուրերը. «Բացարձակ սուտ են, Սուքիասյանը հետաքրքրված չէ տվյալ ընկերությամբ», այնուամենայինվ վերոնշյալ լուրերը շարունակում են ակտիվորեն շրջանառվել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

