Ավինյանը խոսել է սահմանափակումների հնարավոր փոփոխության մասին
Արխիվ 16-20Կառավության այսօրվա նիստի ժամանակ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն ասաց, որ թեև շատ վարակակիրներ են հայտնաբերվել, բայց իրենց որոշումներում փոփոխություն անելու կարիք դեռ չկա։ Ավինյանն ասաց, որ առայժմ կդիտարկեն առաջիկա օրերի վիճակագրությունը։
Պարետի խոսքով՝ փոփոխությունները կախված կլինեն նաև առողջացողների թվից։ Սակայն քանի դեռ որոշումները չեն փոխվել, մայիսի 4-ից որոշակի սահմանափակումների մեղմացում կլինի։ Այնուամենայնիվ, ըստ Ավինյանի, կրթական ամբողջ համակարգը կշարունակի փակ մնալ՝ աշխատելով տնից։
Ավինյանը նաև նշեց, որ որոշակի սահմանափակումներ դեռ գործելու են նաև զվարճանքի և այլ ոլորտներում։

