Նիկոլ Փաշինյանը պահանջել է՝ ցանկացած պատրվակով իմ նկատմամբ քրեական գործ հարուցել․ Արթուր Վանեցյան (տեսանյութ)

Արխիվ 16-20

«Ես մեր վարչապետի սիրած բառերով կասեմ. «Օդում կախված լուրերի համաձայն» Փաշինյանն ունեցել է շատ վատ հանդիպում իրաապահ համակարգի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ պահանջել է՝ ցանկացած մի պատրվակով իմ նկատմամբ քրեական գործ հարուցեն և ինձ ենթարկեն պատասխանատվության»,- այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության «Անվտանգության գործոն» հաղորդման ընթացքում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Իրավապահ համակարգի ներկայացուցիչները հրաժարվել են, բայց ոչ թե հրաժարվել են իմ նկատմամբ կատարել այս կամ այն գործողությունը, այլ ասել են, որ կատարված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում որևէ հակաօրինական արարք Արթուր Վանեցյանի գործունեության մեջ չի հայտնաբերվել։ Ինչի արդյունքում, Նիկոլ Փաշինյանն ասել է՝ եթե դուք չեք կարողանում այդ հարցը լուծել, կլուծեմ ես։ Եվ գիշերը՝ ժամը 12-ին, դուրս է գալիս մամուլի խոսնակի հայտարարությունը, որտեղ վերջին կետում շատ հստակ ու ուղիղ հանձնարարական է տրվում իրավապահ մարմիններին՝ իրականացնել համապատասխան միջոցառումներ՝ այդ հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ», - ասաց նա։

Ըստ Վանեցյանի՝ այստեղ երկու տարբերակ կա: Առաջինն այն է, որ վարչապետը, օգտագործելով իր պաշտոնական դիրքը, ստիպում է, որպեսզի իրավապահ մարմիններն իրականացնեն անօրինական գործողություններ՝ կոնկրետ Վանեցյանի նկատմամբ: Իսկ երկորդ տարբերակն այն է, որ եթե Փաշինյանը համոզված է, որ Վանեցյանը հանցագործություն է կատարել, ապա պետք է դիմի դատախազություն:

Վանեցյանը հորդորեց վարչապետին՝ դիմել դատախազություն կամ իրավապահ այլ մարմնի և ներկայացնել պաշտոնական հաղորդագրություն հանցագործություն կատարելու մասին:

«Այդ դեպքում պարտադիր պետք է հարուցվի քրեական գործ։ Եթե քրեական գործի քննության արդյունքում կհաստատվի, որ ես մեղավոր եմ, ապա ես կկրեմ իմ պատիժը։ Բայց եթե կհաստատվի, որ ես մեղավոր չեմ, ապա Նիկոլ Փաշինյանը կենթարկվի քրեական պատասխանտվության՝ սուտ մատնության համար»:

Վանեցյանի խոսքով՝ այս ամենը մի նպատակ է ունեցել՝ շեղել հանրության ուշադրությունը շատ կարևոր հարցերից:

Եվ որպես ամփոփում՝ ցանկացավ մեկ հարց հնչեցնել. «Ի վերջո, Ղարաբաղի հարցով ի՞նչ փաստաթղթի շրջանակում եք բանակցում, պարո՛ն Նիկոլ Փաշինյան։ Պատասխանեք այդ հարցին և մի փորձեք կեղծ լուրերով շեղել հիմնական հարցերից»:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի