Տիգրան Ավինյանը հրաժարականի դիմո՞ւմ է գրել
Արխիվ 16-20Րոպեներ առաջ համացանցում նկատեցինք Նրկոլ Փաշինյանի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանի գրառունը, որտեղ ասվում է.
Լավ լուր հատկապես ամուլսարցիներիս համար` Ավինյանը հենց նոր ազատվեց աշխատանքից։ Ինտրիգը պահելու համար չեմ ասի տեղն ով է լինելու։ Մի քանի օրից կամ արտակարգ իրավիճակի պրծնելուն պես լուրը պաշտոնապես կճպցնեն կառավարության կայքում։
Հիշեցնենք, որ Գևորգը հեղափոխության ակտիվ մասնակիցներից է եղել, որից հետո Փաշինյանի կողմից նշանակվել է պատասխանատու պաշտոնի, սակայն ինչ֊ինչ ներքին խժդժություններից հետո վերջինս դուրս եկավ աշխատանքից զբաղեցնելով այն մի քանի ամիս։

Հիշեցնենք նաև, որ երեկ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի օրերս Կառավարության ամառանոցում տեղի է ունեցած գինարբուքից հետո, Պապիկյանի ու Նավակ Ճոճողի միջև վեճն այնքան է թեժացել, որ բանը հասել է բռունցքներին։ Նավակ Ճոճողը իրեն բավական ագրեսիվ է պահել։ Միջադեպին խառնվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը բաժակ է նետել Նավակ Ճոճողի ուղղությամբ՝ վերջինիս հանդարտեցնելու համար։
Այս ամենը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի աչքի առաջ։ Թիմակիցներին կարգի հրավիրելու համար վարչապետը ստիպված է եղել դիմել անվտանգության աշխատակիցների օգնությանը։
Կատարվածից անմիջապես հետո, Տիգրան Ավինյանը վրդովված լքել է կառավարական ամառանոցը՝ հայտարարելով, որ այլևս չի պատրաստվում հանդուրժել այս իրավիճակը։

