Դիբալայի կորոնավիրուսի 4-րդ թեստը նույնպես դրական է եղել
Արխիվ 16-20«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան հերթական անգամ հանձնել է կորոնավիրուսի թեստ ու այն նորից դրական է եղել, տեղեկացնում է El Chiringuito-ն։
Աղբյուրի փոխանցմամբ, 6 շաբաթվա ընթացքում ֆուտբոլիստի մոտ 4-րդ անգամ է հաստատվում COVID-19-ի առկայությունը օրգանիզում։ Մարտին Դիբալան հայտարարել էր, որ ինքը ու իր ընկերուհի Օրիանա Սաբատինին վարակվել են կորոնավիրուսով։
Հիմա արգենտինացին ստիպված է անցնել ավելի ինտեսիվ բուժման կուրսի միջով, քանի որ մայիսին «Յուվենտուսը» ծրագրում է նախապատրաստվել մրցաշրջանի վերսկսմանը։

