Իմ գործն այս պահին զգուշացնելն է, մնացածը դուք գիտեք, ոչ հարգելի քայլարաստներ. Մելիք-Շահնազարյան

Արխիվ 16-20

«Ազգային Ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը քիչ առաջ ինքնախոստովանական ցուցմունքով հանդես եկավ Facebook-յան իր էջում՝ ասելով, որ առաջինն ինքն է հարվածել Արթուր Դանիելյանին և չի զղջում դրա համար։ Ասաց, որ պատրաստ է պատասխանատվություն կրել։ Իբրև իր արարքի արդարացում նշեց, թե ի պատասխան իր բարևին, Արթուր Դանիելյանը հայհոյել է իրեն։ Ու նաև ասաց, որ նախկինում խնդիր է ունեցել Արթուրի հետ, ու քանի որ, իր իսկ խոսքերի համաձայն, միջադեպը մոտավորապես նույն վայրում է եղել, ենթադրել է, որ այս անգամ էլ երևի վերջինս կծեծի իրեն, դրա համար իր հարվածն ու հրահրած ծեծկռտուքը համարում է «ինքնապաշտպանություն»։ Այստեղ, իհարկե, տրամաբանություն շատ չկա, բայց դե վախեցած մարդու մտքով ինչ ասես կարող է անցնել։

Հիմա խոսենք ամենակարևորի մասին։ Ալեն Սիմոնյանը իշխանական թիմի բարձրաստիճան ներկայացուցիչ է։ Որպես մարդ և քաղաքական գործիչ, եթե անգամ Արթուր Դանիելյանն իրեն հայհոյել է, նա ուներ երկու տարբերակ՝ ա) հարվածել ու ծեծկռտուք սարքել (տղայական տարբերակ) և բ) ինքնադատաստան կազմակերպեր, գործը թողնել իրավապահ համակարգին (օրենքի երկիր խոստացող քաղաքական գործչի տարբերակ)։ Ինձ համար երկու մոտեցումն էլ ընդունելի է։ Հարցը միայն նրանում է, թե Ալեն Սիմոնյանն իրեն ու՞մ տեղն է դրել։ Ես իհարկե չեմ մերժում «տղայական սկզբունքներով» առաջնորդվող քաղաքական գործչի տարբերակը, նույնիսկ կողմ եմ դրան, բայց կներեք՝ Ալեն Սիմոնյանն ու իր կուսակիցները հենց այդ տեսակը մերժելու ճանապարհով են իշխանափոխություն արել։ Ասում էին՝ օրենքի երկիր ենք կառուցելու։ Էլի էին ինչ-որ բաներ ասում։ Իսկ հիմա այսպե՞ս։

Երկրորդը, Ալեն Սիմոնյանը լայվում իրեն շատ ուժեղ ու ճիշտ տղու պես էր փորձում պահել։ Հիմա հետաքրքիր է տեսենել, նրա այդ «տղամարդկությունը» որքա՞ն կհերիքի։ Կկարողանա՞ տեր կանգնել ձեռքերը մեջքի ետևում պահած Արթուրին հարվածելու պահին կայացրած որոշմանը։ Թե՞ վաղը նորից ԱԺ-ում օրինապահ քաղաքական գործչի տեղ կդնի իրեն։

Եվ վերջապես երրորդը՝ ամենակարևորը։ Ինչպե՞ս իրենց կդրսևորեն իշխանություններն ու իրավապահ համակարգը։ Կողմնորոշվելու շատ քիչ ժամանակ ունեն։ Ճիշտ է, գրեթե վստահ եմ, որ փորձելու են սա էլ պարտակել, բայց մեկ է՝ իմ գործն այս պահին զգուշացնելն է։ Ու նախազգուշացնելը։ Մնացածը դուք գիտեք, ոչ հարգելի քայլարաստներ», -այս մասին գրում է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ։

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի