Հիպոկրատի երդում տված բժիշկը կո՞ղմ է դիմացինի քիթը ջարդելուն
Արխիվ 16-20«Պատրաստ եմ կիսել պատասխանատվությունը: Հարգելի պարոն Սիմոնյան, ուզում եմ շնորհակալություն հայտնել այն երկար սպասված ապտակի համար, որը հնարավոր է ոմանց վերջապես կվերադարձնի ադեկվատության զգացողությունը։ Ցավոք, ինքս ներկա չեմ եղել եւ անձամբ հնարավորություն չեմ ունեցել մասնակցելու։ Միաժամանակ ինձ համար պատիվ կլինի կիսել ցանկացած պատասխանատվություն, եթե իհարկե իրավապահ մարմինները կգտնեն դրա անհրաժեշտությունը», - այս մասին գրել է հայտնի բժիշկ ՎԱՀԵ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆԸ։
Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ԱԺ փոխնախագահ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ մանրամասներ պատմել է այսօր «Ադեկվադ» կուսակցության ղեկավար ԱՐԹՈՒՐ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ ունեցած միջադեպի մասին: Նա մասնավորապես ընդգծել է, որ ի պատասխան իրեն հնչած հայհոյանքի՝ գլխով ջարդել է դիմացինի քիթը, որից հետո ծեծկռտուք է սկսել:
«Ես պատրաստվ եմ յուրաքանչյուր որոշման, որը իրավապահ մարմինները կկայացնեն եւ որիցեւ խնդիր դրա մեջ չեմ տեսնում», - շեշտել է Ա. Սիմոնյանը:

