Ալեն Սիմոնյանը տվեց խոստովանական «ցուցմունք»` առերեւույթ կատարված հանցագործության մասին
Արխիվ 16-20«Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում քիչ առաջ արված հայտարարությամբ ամբողջությամբ հաստատեց Արթուր Դանիելյանի կողմից կատարած արարքում քրեական օրենսգրքով նախատեսված «խուլիգանություն» արարքի հանցադեպի բացակայությունը: Իրավապահ մարմիններն այլեւս որեւէ շանս չունեն այդպիսի մեղադրանք առաջադրել Արթուր Դանիելյանին: Ալեն Սիմոնյանը միաժամանակ նույն ուղիղ եթերում տվեց խոստովանական «ցուցմունք» առերեւույթ կատարված հանցագործության մասին», - այս մասին գրում է իրավապաշտպան ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆԸ:
Նշենք, որ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ԱԺ փոխնախագահ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ մանրամասներ պատմեց այսօր «Ադեկվադ» կուսակցության ղեկավար ԱՐԹՈՒՐ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ ունեցած միջադեպի մասին: Նա մասնավորապես ընդգծեց, որ ի պատասխան իրեն հնչած հայհոյանքի՝ գլխով ջարդել է դիմացինի քիթը, որից հետո ծեծկռտուք է սկսել:
«Ես պատրաստվ եմ յուրաքանչյուր որոշման, որը իրավապահ մարմինները կկայացնեն եւ որիցեւ խնդիր դրա մեջ չեմ տեսնում», - շեշտեց Ա. Սիմոնյանը:

