Պահանջում եմ անմիջապես եւ ամբողջությամբ հրապարակել տեսագրությունը. Ռուբեն Մելիքյան
Արխիվ 16-20«Այսօր Երևանի կենտրոնում Ալեն Սիմոնյանի եւ Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպը տեսագրվել է մասնավոր կազմակերպության պատկանող անվտանգության տեսախցիկներով։ Մեր փաստաբանական հարցմանն ի պատասխան՝ մեզ տեղեկացրել են, որ տեսագրություններն առգրավվել են իրավապահ մարմինների կողմից», - այս մասին տեղեկացնում է «Իրավական ուղի» ՀԿ համանախագահ ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ եւ հավելում. «Հաշվի առնելով միջադեպի բնույթը եւ մեծ հանրային հնչեղությունը՝ պահանջում եմ անմիջապես եւ ամբողջությամբ հրապարակել տեսագրությունը։ «Նախաքննության գաղտնիքի» պատրվակով հրապարակման ուշացումը համարելու ենք ոչ իրավաչափ, քանի որ հակակշիռ իրավաչափ շահը՝ ճշմարտությունն իմանալու հանրության իրավունքը, այս դեպքում բացարձակ գերակա է»։

