Պահանջում եմ պատկան մարմիններից անհապաղ հրապարակել առգրավված տեսագրությունները. Ն. Սամսոնյան
Արխիվ 16-20«Հենց նոր իմացա, որ իրավապահները ԱԺ փոխնախագահի կողմից Արթուրի վրա հարձակվելու դեպքից անմիջապես հետո, կայծակնային արագությամբ առգրավվել են տարածքի բոլոր տեսախցիկների տեսագրությունները: Հիմա ես պահանջում եմ պատկան մարմիններից անհապաղ հրապարակել առգրավված տեսագրությունները, եթե չհրապարակեք, կամ պատահաբար այդ տեսագրությունները «փչանան», ուրեմն՝ մենք բոլորով ֆիքսում ենք, որ Հայաստանում այլևս գործում է վարչապետի ասած սամասուդի «իրավական համակարգը», - այս մասին գրում է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ ՆԱՐԵԿ ՍԱՄՍՈՆՅԱՆԸ;
Հիշեցնենք, որ ըստ նախնական տեղեկությունների, «Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանի եւ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել, որտեղ առաջինը հարվածել է Ալեն Սիմոնյանը:

