ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Արխիվ 16-20ՆՎԵՐԸ (ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ԱՌԱՋԻՆ ԱԼԻՔԻ ՏՆՕՐԵՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Առաջին ալիքից հայտնում են, որ այո՛, իրենք նվեր ուզել են, բայց ոչ մնացականյան:
ՔԻԹՍ ԿԿՏՐԵՄ ԹԵ ԸՏԵՆՑ ՉԻ
Ըստ Արդարադատության նախարարի Երկրորդ նախագահի դատավոր Աննա Դանիբեկյանը շատ խորը քիթը խոթեց Քոչարյանի գործերին, որի պատճառով վիրահատեց այն:
ԱԽՏՈՐՈՇՈՒՄ
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ աշխարհում մենակ Հովիկ Աղազարյանը կորոնավիրուսով կարա հիվանդանա, բայց չվարակվի:
ԱԼԻԵՎԸ` ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ (ՆԻԿՈԼԻ` «ԵՍ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՄ ԻՄ ՍԵՓԱԿԱՆ ԿԵՏԻՑ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Տվեք Նիկոլին սեփական կետ, եւ նա կհանձնի Արցախը:
ՀԻՆ ԿԱՐԳԱԽՈՍԸ` ՆՈՐՈՎԻ (ԱԴՐԲԵՋԱՆԻ` ՆԻԿՈԼԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՉԽԱԲԵԼՈՒ ԿՈՉԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Կառավարությունից հայտնում են, որ ինչքան էլ Ադրբեջանը կոչ անի Նիկոլին չստելու, մեկ ա, Նիկոլը ստել ա, ստում ա ու ստելու ա:
ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ
Ուզում եմ դիմել հոգեբաններին, որպեսզի հստակեցնեն` Նիկոլն ադեկվա՞տ է, թե՞ ոչ:
Շանթ Հարությունյան
ՀԱՐՑ ՊԱՐԵՏԻՆ (ԳՐԵՉԿԱՅԻ ՓՈԽԱՐԻՆԻՉ ԿԵՐԵՔ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Եթե գրեչկայի կամ այլ սննդամթերքի փոխարինիչ չկա, կարող եք փոխակերպիչ ուտել:
ԲԱԺԻՆՔ ՄՈԳՈՆՈՂ
Հանրային հեռուստառադիոյի կոմիտեից հայտնում են, որ Առաջին ալիքի Մարքրիտին աշխատանքից ազատելիս Պետրոսին էլ նրան բաժինք են տվել:

