Արթուր Դանիելյանը բերման ենթարկվածի կարգավիճակով է գտնվում հիվանդանոցում
Արխիվ 16-20Կենտրոնի ոստիկանությունում գտնվում են երկու վկա՝ «Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանի վրա կատարված հարձակման գործով «Ադեկվադ միաբանությունից»։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան եւ հավելում, որ նրանց կարգավիճակի մասին դեռ տեղեկություն չկա։ Իսկ Արթուր Դանիելյանը բերման ենթարկվածի կարգավիճակով է գտնվում հիվանդանոցում։
Հիշեցնենք, որ ըստ նախնական տեղեկությունների, «Ադեկվատ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանի եւ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել: Վերջին տվյալներով՝ «Ադեկվատ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանին Կենտրոնի ոստիկանությունից տեղափոխել են Էրեբունի հիվանդանոց: Ըստ փաստաբան Տիգրան Աթանեսյանի, առկա է վիրահատության անհրաժեշտություն:

