Ըստ ԿԳՄՍՆ-ի` «ինքնաբուխ» համերգները չեն խախտել պարետատան սահմանված կարգը

Արխիվ 16-20

ՀՀ կառավարությունն ամենուրեք բոլորին հորդորում է մնալ տանը, բայց ապրիլի 7-ին մենք այլ իրողության ականատես եղանք, թե ինչպես Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ենթակայության տակ գործող մի քանի կառույցների երգչախմբեր եւ երաժիշտներ բակեբակ ընկած համերգներ էին ունենում: ՀՀ վարչապետը շեշտել էր, որ սա ինքնաբուխ համերգ է, որը, չգիտես ինչու, բոլորը նույն ժամին էին որոշել իրականացնել: «Իրավունքը» հարցման միջոցով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հետաքրքրվել էր, թե  համավարակի տարածման վտանգով պայմանավորված` արդյո՞ք ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նկատողություն տվե՞լ է իր ենթակայության տակ գտնվող մշակութային այն կառույցների ղեկավարներին, որոնք, վտանգելով իրենց աշխատակիցների առողջությունը, ինքնագլուխ եւ ինքնաբուխ համերգներ են ունեցել: Այն դեպքում, երբ նախարարի հրամանով մշակութային բոլոր կառույցները իրենց գործունեությունը ծավալում են առցանց: Սակայն սուպերնախարարությունից ստացանք անհեթեթ պատասխան. «ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության ՊՈԱԿ-ները չեն խախտել պարետատան սահմանած կարգը»: Այսինքն, ստացվում է, որ պարետատունը հորդորում է համաքաղաքացիներին չմասնակցել հարազատի հոգեհանգստին կամ հուղարկավորությանը, տանը մնալ եւ հետեւել պարետի հրահանգներին, բայց ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ գործող ՊՈԱԿ-ներին, նախարարի բանավոր հրամանով, բակեբակ համերգներ իրականացնելը պարետատան խախտում չէ՞: Այն դեպքում, երբ նվագախմբերը, այդ «ինքնաբուխ» համերգին մասնակցում էին` գերազանցելով 20 անձը, չենք հաշվում բակ իջած ու համերգն ավելի մոտիկից ունկնդրող բնակիչներին: Թերեւս, ստեղծված համաճարակը ակամայից ցուցադրում է մեր ժամանակների կառավարության անճարակությունը, քանի որ, կարծես թե, կառավարությունում մեկը մյուսից տեղյակ չէ` պարետն այլ հրահանգ է տալիս, ՀՀ վարչապետը` այլ ցուցումներ է հորդորում, իսկ սուպերնախարարը բոլորովին այլ իրողություն է պատկերացնում: Հետաքրքիր է` «ինքնաբուխ» համերգի շտապող ոստիկանները կանգնեցրե՞լ են որեւէ երաժշտի եւ ինչ են գտել նրա տեղաշարժման թերթիկի մեջ գրված` ասենք, գնում եմ եսիմ որ բակում, չգիտեմ ում պատուհանի տակ երգելո՞ւ: Թերեւս այս դեպքում` նույն մշակութային գործիչներին ոչ թե բերման կենթարկեր ոստիկանությունը, ինչպես կառավարության դիմաց ցույց անող երգահանին, այլ պարզապես գժանոց կտանեին: Ի դեպ, իսկ թե ապրիլի 7-ին նախատեսված ի՞նչ միջոցառումներ են հետաձգվել կամ չեղարկվել համավարակի պատճառով եւ ի՞նչ ճակատագրի է արժանացել չկայացած միջոցառումների համար դուրս գրված բյուջեն, կներկայացնենք «Իրավունքի» հաջորդ համարում:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի