Ինչու է Շիրազը հրաժարվել Լենինի շքանշանից

Արխիվ 16-20

 Օրերս լրացավ հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան 106-ամյակը: Անհանգիստ ու կրակոտ խառնվածքով պատանուն, ում հասակակիցները «խելառ» են անվանել, ճակատագիրը նաեւ նրան է փողոց նետել: Իսկ որբացած Օնիկը, ուր մի օր ջուր վաճառելով, մի օր` գողություն անելով, կյանքի մեծ դպրոց է անցել ու հենց այդ ճանապարհին էլ գտել իր մորը: «Շիրազի անունը լսելիս պետք է ոտքի կանգնել եւ անընդմեջ ծափահարել: Այդպես է, որովհետեւ հայրենիքի մի հերոս էլ Շիրազն էր»,- հայ մեծ բանաստեղծ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ` Օնիկ Կարապետյանի մասին ասել է Վիլիամ Սարոյանը: Իսկապես, Շիրազի ավանդը մեր ժողովրդի պատմության եւ մշակույթի ոլորտում անգին է: Շիրազն առաջիններից էր, որ խոսեց Հայոց ցեղասպանության մասին, քանի որ այն տարիներին այդ մասին քչերը համարձակություն ունեին խոսելու: Շիրազը կարեւոր դեր է խաղացել նաեւ անկախության կայացման եւ հայոց լեզվի ու արժեքների պահպանման գործում:

ՇԻՐԱԶԻ 5 ՍՐԱՄԻՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Շիրազն առանձնացել է իր սուր հումորով, որով եւ ճշմարտությունն է ասել, բայց այնպես, որ չվիրավորի դիմացինին:

1. Մի անգամ Շիրազին հարցրել են, թե` վարպետ, այդքան մեծ հումոր Ձեզ որտեղի՞ց, նա էլ, թե` մենք բարձրադիր վայրում ենք ապրում, եւ Աստծուց այդ շնորհը մեզ շուտ է հասել:

2. Երբ Շիրազը դուրս է եկել փողոց, նրան միշտ շրջապատել է ժողովուրդը: Մի անգամ գրողների խումբը, փողոցում Շիրազին միայնակ տեսնելով, ասել է` Շիրազ, բա ասում էին, թե ժողովրդական գրող ես, ո՞ւր է ժողովուրդդ, Շիրազն էլ հանգիստ պատասխանում է. «Առյուծները միայնակ են ման գալիս, իսկ գայլերը` ոհմակով»:

3. Հանրապետության հրապարակում գրողների հետ քայլելիս, մեկն ասում է` Շիրազ, բա չնկարվե՞նք ու անմահանանք, Շիրազն էլ թե. «Ես անմահ եմ, դո՞ւ ես ուզում հետս անմահանաս»:

4. Մի անգամ կառավարության շենք մտնելիս մի կին, հետեւից վազելով, ասում է. «Վխոդը էստեղի՞ց է»: Շիրազն էլ շրջվել է դեպի այդ կինն ու ասել` խոտը դու ես, ընձի մուտքը ցույց տուր:

5. Փողկապ կապել չի սիրել, Գրողների միության ժողովին գնալիս մայրը ստիպել է կապել, բարկացած, փողկապից քաշքշելով, գնացել է: Ուշացած է հասել, դուռն անընդհատ բացել ու փակել է, ու երբ վերջապես ներս է մտել, գրողներից մեկն ասել է. «Իյա, էտ դո՞ւ ես լենինականցի Օնիկը: Էտ խոտն օր դոշիդ ես կապել, չե՞ս վախենա էշերն ուտեն»: Պատասխանել է` «Ըշտը էդոր համար էլ ետ ու առաջ կենեի` վախվորելով ներս կուգայի...»:

8 ԿԱՐԵՎՈՐ ՓԱՍՏ ՇԻՐԱԶԻ ՄԱՍԻՆ

1. Հովհաննես (Օնիկ) Կարապետյանն իր Շիրազ գրական անունը ստացել է «Տժվժիկի» հեղինակ Ատրպետի կողմից, ով կարդալով նրա բանաստեղծություններն, ասել է. «Տղու բանաստեղծությունները թարմ են ու ցողապատ, ինչպես Շիրազի (քաղաք) վարդերը»: Այդ օրվանից էլ բանաստեղծը վճռել է այն դարձնել իր համար գրական անուն:

2. Աշակերտական տարիներին Շիրազը շատ չարաճճի է եղել, ասում են` աշակերտական սեղանի մոտ 45 րոպե տեղում նստած մնալը նրա համար իսկական փորձություն` պատիժ է եղել, ինչի արդյունքում գրեթե ամեն օր ծնող են կանչել: Նա իր հետ դասարան է տարել շուն ու կատու, մի օր էլ` ուսուցչի դասը պատմելու ընթացքում շանը կսմթում է: Վերջինս սկսում է հաչալ: Ուսուցիչը ստիպված  դասարանից հանում է, թե` ծնող կբերես: Բայց այնքան շատ են ծնող կանչել, որ ամաչում է մորը ասել. իր ծակ կոշիկները 5 կոպեկով վաճառում է, գումարը տալիս մի կնոջ ու խնդրում` որպես ծնող ներկայանալ: Ուսուցչուհին սկսում է բողոքել, այս կինն էլ շրջվում է դեպի Շիրազը, թե` գետինը մտնիս շան լակոտ, հորն է քաշել: Հոր անունը լսելիս վիրավորվում է ու լացակումած ասում` ա՛յ կնիկ, 5 կոպեկը տվեցի, որ գլխո՞ւս զարկեիր…

3. Արհեստներով հարուստ քաղաք Գյումրիում Շիրազը սկզբում դառնում է կոշկակարի աշակերտ, ապա զբաղվում այլ արհեստներով, բայց ոչ մի զբաղմունք դուր չի գալիս նրան: Դպրոցում էլ նա լավ սովորողներից չէր: Միայն հայոց լեզուն էր, որ հարազատ էր նրան: Հասակակիցներից ստանալով «խելառ» մականունը` պատանին սկսում է անընդհատ հանգեր հորինել, բառեր կառուցել, բանաստեղծություններ գրել: Գրում է ձեռքն ընկած պատառոտված թղթերի, ինչ-որ տեղից ճարած թղթե անձեռոցիկների վրա: Այդ օրերին Գյումրիում իր գրական մայրամուտն էր ապրում Ատրպետը, որին էլ ապագա գրողը ծանոթացնում է իր բանաստեղծական գաղտնիքներին: Ատրպետը դառնում է Շիրազի առաջին քննադատը եւ առաջինն էլ կռահում, որ ծնվող բանաստեղծը օժտված է շքեղ տվյալներով:

4. Շիրազը Երեւան է տեղափոխվել 1932 թվականին, բայց իր հարազատ քաղաքը երբեք չի մոռացել, ու երբ նրան հարցրել են` վարպետ, հիմա ե՞րբ ես իրականում ծնվել` 1915-ի՞ն, թե՞ 1914-ին, պատասխանել է. «Ես կին չեմ, որ իմ տարիքը հարցնեն, կարեւորը Գյումրիս գյուղերի հետ չխառնեք»:

5. 1963 թվականին մահանում է Շիրազի մայրը, իսկ այդ ժամանակ արգելված էր խոսել Հայոց ցեղասպանության, ազգային հերոսների, հատկապես ֆիդայիների մասին: Բայց Շիրազն իր տանը պատին կախել էր Անդրանիկի նկարը: Երկրի ղեկավարների մի մասը գնում են, որ Շիրազին ցավակցեն: Նախապես մարդ են ուղարկում, որ զգուշացնեն, թե Անդրանիկի նկարը հանի, որն այդ ժամանակ ղեկավարության համար «ավելորդ» իր էր: Երբ գալիս Շիրազին ասում են, թե նախարարներ են գալիս` նկարը պատից իջեցրու, նա դուրս է գալիս բաց պատշգամբ եւ նախարարներին տեսնելով` բղավում. «Անդրանիկի նկարն ամբողջ ձեր կազմն արժե…»:

6. 1970-ական թվականների սկզբին Շիրազը ՀԿԿ Լենինականի քաղկոմի առաջին քարտուղար Մուրադ Մուրադյանին նամակ է գրել` խնդրելով, որ իրեն բնակարան տան, որպեսզի երեխաների հետ գնա տեղափոխվի ծննդավայր եւ  քրոջ ընտանիքին չանհանգստացնի: Մուրադ Մուրադյանը չի պատասխանել նրա նամակին, իսկ երբ  տարին ավարտվել է, ու Շիրազը վիրավորված, որ արհամարհված է` ոչ այո են ասել, ոչ` ոչ, նամակ է գրել. «Տո Մրոտ Մրոտյան, ես` մնացական, դու` գնացական: Տունը տայիր` հետս կմնայիր…»: Նրանից հետո քաղկոմի քարտուղար է նշանակվում  Դոնարա Հարությունյանը, ում կառավարման օրոք էլ Շիրազին տուն տվեցին, որին Շիրազը մեկ-մեկ ասում էր Դոնարագանդի, մեկ-մեկ էլ` Դոնարաքանդի…

7. Շիրազը ցանկացել է, որ ծննդավայրում տունը լինի հենց Ավետիք Իսահակյանի տան հարեւանությամբ: Եվ իսկապես տունը, որն այժմ Շիրազի տուն-թանգարանն է, հենց այն նույն փողոցում է, որտեղ գտնվում է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը: Երբ 1983 թվականին եկել է Իսահակյանի տուն, այդ ժամանակ Կարեն Դեմիրճյանը մի քանի տուն է ցույց տվել Շիրազին, բայց նա այս մեկն է հավանել ու ասել. «Վարպետի տունն է կողքը, իմ տունս էլ գուկա»:

8. Շիրազը երկու անգամ` ծննդյան 50 եւ 60-ամյակների առիթով պարզապես չի ներկայացել ու չի ստացել Մոսկվայից ուղարկված Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանը: Իսկ վերջում, արդեն 1975 թվականին, հրաժարվել է Լենինի շքանշանից, որովհետեւ պարտադրում էին, որ մի տեղ գրի, թե «Ղարաբաղի ողբը» ինքը չի գրել, ուրիշներն են գրել, ստորագրել է իր անունով: Փոխարենը Շիրազն ասել է. «Ո՛չ, ես եմ գրել, իմ Լենինի շքանշանը  դա է, որ ժողովուրդը ոչ թե իր կրծքի վրա կպահի, այլ իր սրտի մեջ»:

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի