Կարանտինային օրերին տանը մնալը պետությունն արտիստների «քթի՞ց է բերում»

Արխիվ 16-20

Ապրիլի 24-ը ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է ոչ թե տոների, այլ հիշատակության օր, բայց, կարծես թե, նոր իշխանություններն այն փորձում են քիչ-քիչ տոնի վերածել, համենայնդեպս, ապրիլի 24-ին նախորդող ու հաջորդող օրերին Ծիծեռնակաբերդի բարձունքում արարողություններն այդ էին վկայում: Նախ` լուսային շոուն, հետո` վարչապետի ծաղկեպսակի դրման արարողության ժամանակ 55 տարվա մեջ առաջին անգամ ՀՀ օրհներգի հնչելը, էլ չենք խոսում գերեզմանաքար հիշեցնող սյուների վրա գրված անունների ու դրանց ուղարկված SMS-ներից գոյացած գումարների մասին, որոնք անհայտ է, թե ում գրպանում կամ հաշվեհամարում դարսվեցին: Այնուամենայնիվ, այս ամենի մեջ պարզերես անողը էլի մշակույթի գործիչներն էին, այս դեպքում երաժիշտներն ու արտիսները` իրենց կատարումներով:

 ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹԻՆ ՓՈԽԱՐԻՆԵՑ ԼՈՒՍԱՅԻՆ ՇՈՈՒՆ

 Ամեն ինչ սկսվեց ապրիլի 23-ի երեկոյան, բայց ամենամյա ջահերով երթին փոխարինելու եկավ մեծ լուսային շոուն: Ոմանց համար տոնածառ հիշեցնող հուշահամալիրը գեղեցիկ էր նայվում` մոռանալով հուշահամալիրի ներսում անմար կրակի իմաստը: Համաձայնեք, լուսային շոուն գեղեցիկ է տոների ժամանակ, այլ ոչ թե հիշատակի: Իսկ Ցեղասպանության հուշահամալիրի սյուների վրա սգացող հայ ժողովրդի անունների փոխարեն ավելի գեղեցիկ ու տեղին կլիներ, եթե գերեզմանաքար հիշեցնող մարդկանց լուսային անուն-ազգանունների փոխարեն գրվեր 105 տարի առաջ Օսմանյան կայսրության վայրագություններից նահատակվածների անունները: Իհարկե, կգտնվեն մարդիկ, ովքեր, կասեն, թե բոլորի անուններն ինչ իմանային կազմակերպիչները, կամ որտեղից գտնեինք, իսկ գիտեք որ հենց հուշահամալիրի տարածքում ունենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որի արխիվներում կան շատ փաստաթղթեր, ու որտեղ կան նաեւ բոլորի անունները: Ի վերջո, նահատակվել են ոչ թե SMS հաղորդագրությամբ ուղարկված անուն-ազգանունների տերերը, այլ նրանք, ում հիշատակի համար էլ կառուցվել է Ծիծեռնակաբերդը, իսկ նահատակվածների թվում էին մտավորականներ, բժիշկներ, ուսուցիչներ, հոգեւորականներ եւ այլ մասնագիտության հայեր ու վերջապես սովորական մարդիկ, որոնք նահատակվեցին` հանուն իրենց ազգի, կրոնի, ինքնության ու արժեքների:

 ՈՎ ԳՈՒՄԱՐ ԱՇԽԱՏԵՑ ԱՅՍ ԱՄԵՆԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Իսկ ինչ վերաբերում է այդ SMS հաղորդագրություններին, հետաքրքիր է` ազգի մասին մտածող ՀՀ կառավարությունն ինչո՞ւ անվճար չէր դարձրել այդ ծառայությունը` հաշվի առնելով նաեւ կարանտինային իրավիճակը: Այստեղ էլ կգտնվեն մարդիկ ու կասեն` դե այդ մեկ դրամի եղածն ի՞նչ էր մեր հարգանքի տուրքը մատուցելու համար… Այո, բայց հաշվե՞լ եք, թե այդ մեկական դրամները որքան կլորիկ գումար է կազմել` հաշվի առնելով ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Սփյուռքի հայերի փաստը, որոնց մեկական դրամներով գոյացած գումարը ո՞ւմ գրպանն է հարստացրել, եւ ո՞վ գումար աշխատեց այս ամենի արանքում... Ինչեւէ, լավ պրծանք, որ մտահղացման հեղինակի մտքին չի փայլատակել, որ լուսային շոուի ժամանակ նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին հիշեցներ իր նախկին աշխատանքն ու դիջեյություն աներ լուսային շոուին զուգահեռ...

ԼՌՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ ՀՆՉԵՑ ՀՀ ՕՐՀՆԵՐԳԸ

Ի դեպ, մի կարեւոր փաստ եւս: Հայոց ցեղասպանության հուշահամալիրը կառուցելուց ի վեր տեղի են ունենում հարգանքի, ծաղկեդրման ու խոնարհումի արարողություններ, բայց 55 տարվա ընթացքում երբեւէ պատմության մեջ չի արձանագրվել մի փաստ, որ որեւէ նախագահի կամ ղեկավարի ծաղկեդրման արարողությանը, կամ` ծաղկեպսակի առջեւ այսքան հայկական ու ազգային օրվա կապակցությամբ, պետք չէր լինել այդքան ապազգային… խոնարհվելուց հետո հնչի ՀՀ օրհներգը: Իսկ այս տարի հնչեց, երբ Նիկոլ Փաշինյանն իր տիկնոջ հետ ծաղկեպսակի առջեւ գլուխ խոնարհեցին… Իսկ գուցե վարչապետի աշխատակազմում գտնվեին բարի մարդիկ, ովքեր կհուշեին, որ սա հիշատակի արարողություն է, ոչ թե պաշտոնական հանդիպում կամ տոնախմբություն... Իսկ գուցե սա Ն. Փաշինյանի ակնարկած նոր մշակո՞ւյթն է, ո՞վ գիտի, ժամանակը ցույց կտա:

 ԱՐՏԻՍՏՆԵՐԸ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԻՄԱՑԵԼ ԵՆ ՄԵԿ ՕՐ ԱՌԱՋ

 Այնուամենայնիվ, այստեղ էլ կրկին պարզերես արեցին արտիստները: Ողջ գիշեր մինչեւ լուսաբաց պատվո պահակի նման արտիստներն ու երաժիշտները իրենց կատարումներով հերթափոխում էին, ու Ծիծեռնակաբերդի բարձունքից հնչում էր հոգեւոր երաժշտություն: Ինչ խոսք, լավ էր մտածված, բայց փաստենք, որ ապրիլի 24-ի երեկոյան մեկնարկած համերգն ավարտվեց ապրիլի 25-ի առավոտյան, այնինչ կարելի էր այն սկսել մեկ օր առաջ` ապրիլի 23-ին: Իսկ ինչպե՞ս այն իրականացնեին, երբ մտահղացման հեղինակների մոտ միտքը հղացել էր ավելի ուշ: Դե այսօրվա կառավարության որդեգրած քաղաքականությունն է` ամեն ինչ անել առանց ռազմավարության` ձեռքի հետ, ոտքի վրա: Իրականում, ինչպես որ կարգն է, ապրիլի 24-ի հիշատակության օրվա համար չի ստեղծվել հանձնաժողով, որպեսզի նախապես պլանավորեն ու հնարավոր ծրագրեր քննարկվեն, դրանք իրականացնելու համար մրցույթներ հայտարարվեն: Իսկ ինչո՞ւ անել դա, եթե կա ավելի հեշտ տարբերակը` մեկ օրվա մեջ որոշում իրականացնել ու այն իրագործել կառավարության մերձավոր կազմակերպությունների շնորհիվ, գումարն էլ` ըստ մեխանիզմի, մյուս գրպանից դուրս գալով, կմտնի հաջորդ գրպանը, եւ հարցն այդ ամենով կփակվի: Այստեղ արդեն արտիստների հարցն է, որոնք իրենց գիշերային ելույթների մասին իմացել են մեկ օր առաջ: Էլ չենք խոսում արտիստների` ցրտին ու անձրեւին երգելու մասին, դե մտահղացման հեղինակին այդ փաստերը կարեւոր չեն, կարեւորը իր գաղափարն իրականացնելն է, նրա ինչ պետքն է թե արտիստը կոկորդը սառեցնելով, հատկապես այս պանդեմիայի շրջանում, կարող է լուրջ հետեւանք թողնել նրա կարիերայի վրա: Հարցն ամենեւին էլ այն չէ, որ արտիստները զլացել են, պարզապես այս ամենը փաստում է մի բան, որ իսկապես պետությունն այս օրերին կրկին արտիստների «քթից է բերում» կարանտինային օրերին տանը մնալու, բայց վարձատրվելու համար: Չի բացառվում, որ հաջորդիվ էլ պետական ենթակայության տակ գործող մշակույթի կառույցների արտիստներին կրկին այս համավարակի ու արտակարգ դրության պայմաններում փողոցային համերգների մասնակից դարձնեն մայիսի 1-ին` Աշխատավորության օրը, մայիսի 8-ին` Շուշիի ազատագրման եւ մայիսի 9-ին` Մեծ հայերնական պատերազմի 75-րդ ամյակի օրը: Ինչ արած, ղեկն իրենց ձեռքն է, ինչպես ցանկանան, այնպես էլ կպտտեն:

ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ ՇԱՐԱԿԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ ՕՐՈՐՈՑԱՅԻՆ ՀՆՉԵՑ

 Ի դեպ, ուշագրավ էր նաեւ այն, որ Կոմիտասի ողջ պատարագը թողած, ով, ի դեպ, նույնպես Հայոց ցեղասպանության զոհերից է, ինչպես նաեւ Լուսինե Զաքարյանի հրեշտակային կատարումները թողած` մեր նորօրյա իշխանությունները ո՛չ ավել, ո՛չ պակաս դրեցին ու օրորոցային` «Արի իմ սոխակ» երգեցին Ծիծեռնակաբերդում: Գիտե՞ք ինչու, որովհետեւ ԼԳԲՏ-ականներին պաշտպանող Սերժ Թանկյանն այդ երգը սիրում է, ավելի ճիշտ` կատարում: Չիմացողների համար` հիշեցնենք, որ երգի բառերում մի տեղ ասվում է, որ չեմ ուզում իմ որդին տիրացու դառնա, իսկ մյուս տան մեջ` չեմ ուզում իմ որդին աբեղա դառնա: Դե ինչպես կարող էր օրվա իշխանությունն, առանց հոգեւորականների դեմ մի կսմիթի, հիշատակի արարողություն կազմակերպել: Ինչեւէ, մնում է մխիթարվել, որ Թանկյանի Chop suey-ը չհնչեցրին: Այսքանից հետո` ասել, որ կազմակերպիչները նման մանրուք թվացող հարցերում հեռատեսություն չունե՞ն, ընդհանրապես չեն հասկանո՞ւմ ինչն են անում, թե՞ միտումնավոր են անում, թողնում ենք ընթերցողների գնահատականին: Բայց, այնուամենայնիվ, հուշման կարգով տեղեկացնենք, որ արարողության կազմակերպիչներին ընդամենը պետք էր մեր եկեղեցու արարողակարգը բացեին ու տեսնեին, որ սրբադասված նահատակների համար եկեղեցին հատուկ շարական ունի, որը կոչվում է Հրաշացան: Մինչդեռ ունենք այն իրողությունը, որն ունենք: Գոնե այսքան հայկական ու ազգային օրվա կապակցությամբ, պետք չէր լինել այդքան ապազգային…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի