Ինչո՞ւ է գազի տեսուչը ծեծի ենթարկել Սոնա Աղեկյանի մայրիկին. Մանրամասնում է Աղեկյանի մայրը

Արխիվ 16-20

Այսօր մամուլը գրեց, որ գազի աշխատակիցներից մեկի կողմից երեկ հարձակում է տեղի ունեցել «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանի մայրիկի՝ մանկավարժ Տաթևիկ Ղազարյանի վրա: Սոնա Աղեկյանը նշում է.  «Այսօր` Նիկոլի գազի կինը ներխուժել է Սոնա Աղեկյանի բնակարան և պահանջելով գազի վարձավճարը հարվածել է իր մորը` թե աղջիկդ արդեն շատ ա իրեն թույլ տալիս և էնպես չլինի, որ գողական բերենք աղջկադ վրա։ Տեղում վերցնելով վարձավճարը Նիկոլի գազի կինը հեռացել է։ Հաղորդում ենք ներկայացրել ՀՀ ոստիկանություն»։

Iravunk.com-ը կապ հաստատեց Սոնա Աղեկյանի մայրիկի հետ, որոշ մանրամասներ պարզելու նպատակով: Տիկին Տաթևիկն իր խոսքը ձևակերպում է հետևյալ կերպ.

«Առավոտյան պառկած էինք, դուռը սկսեցին ջարդել, մոտեցա դռանը տեսա շատ ագրեսիվ կեցվածքով մեր գազի տեսուչին: Հարցրի ինչո՞ւ ես դուռը ջարդում, պատասխանեց ՝լավ եմ անում, և շատ ագրեսիվ սպառնաց, որ հենց հիմա կգնամ գազը կանջատեմ: Երկար ժամանակ ես համոզում, խնդրում էի, որ ընդառաջի, չանջատի, տանը փոքր երեխա կա, ես էլ վատառողջ եմ մի քիչ, ու էս պահին նույնիսկ հաց առնելու գումար չունեմ, բայց բանը հասավ քաշքշոցներին ու հավաքեց բռունցքն ու ինձ հարվածեց: Ես չէի ցանկանա, որ էս աղմուկը լիներ, այսքանից հետո դեռ խղճում եմ այդ տեսուչին, հիվանդ ծեր մայր ունի»:

Սոնա Աղեկյանի մայրը նաև պնդում է, որ իր դուստրն ակնհայտորեն քաղաքական հետապնդումների է ենթարկվում, և այս ամենն արվում է, որպես վատություն Սոնա Աղեկյանի ընտանիքին: Տիկնոջ խոսքով՝ ծեծկռտուքից հետո, վերոնշյալ գազի տեսուչը բակում բարձրախոսով խոսել է ինչ-որ տղամարդու հետ, և նշել որ ինչ-որ գողական պետք է բերեն և այդ ճանապարհով հարցեր լուծեն:

Հայկ Գևորգյան 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի