«Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները հիմնականում լինում են ինտելեկտի և գիտելիքի սակավությունից»

Արխիվ 16-20

Մեր իրականության մեջ հաճախ   հանդիպում ենք անցանկալի հղիության դեպքերի, հատկապես  Հայաստանում՝   սեռով պայմանավորված հղիության ընդհատման դեպքերի: Սելեկտիվ աբորտների քանակով Հայաստանն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում` տխուր «առաջնության» ցանկում զիջելով միայն Չինաստանին։

Հղի կինը սոնոգրաֆիկ հետազոտությամբ պտղի սեռը կարող է իմանալ 12 շաբաթականից սկսած, իսկ գենետիկ հետազոտությամբ կարող է իմանալ ավելի վաղ, սակայն գենետիկ հետազոտությունները համարվում են ֆինանսապես թանկ և հիմնականում ՀՀ-ում պտղի սեռը պարզում են սոնոգրաֆիայի միջոցով:

 «Աստղիկ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ, էսթետիկ գինեկոլոգիական ծառայության ղեկավար Աննա Տողրամաջյանը, որպես բժիշկ դեմ է սեռով պայմանավորված հղիության ընդհատումներին: Բժշկուհին պտղի հեռացում  կատարում է մինչև 9 շաբաթական հղիության դեպքում, երբ անգամ գետենիկ հետազոտությամբ հնարավոր չէ պարզել երեխայի սեռը:

Մանկաբարձ-գինեկոլոգը կարծում է, որ սոցիալական հոլովակները մեծ ազդեցություն ունեն հասարակության վրա, քանի որ անընդհատ մարդիկ պետք է լսեն, որ աղջիկ-տղա երեխաների միջև տարբերություն չպետք է դրվի, կարևորը առողջ բալիկ ունենալն է: Մարդկանց անընդհատ պետք է կրթել սեռադաստիրակությամբ, քանի որ սեռով պայմանավորված հղիության ընդհատումները հիմնականում լինում են ինտելեկտի և գիտելիքի սակավությունից: Իր մոտ այցելած ցանկացած հիվանդին բժշկուհին փորձում է համոզել, որ դա մարդասպանություն է և աններելի քայլ:

 Հոգեբան- հոգեթերապևտ Նաիրա  Կարապետյանը նշեց, որ սեռով պայմանավորված հղիության ընդհատումների պատճառները շատ տարբեր են՝մի կողմից հասարակական կարծիքն է դրդրում դրան, մյուս կողմից՝անձնական : Հասարակական պատճառներներից է այն ,որ մեր տարածաշրջանում տղա երեխայի ծնունդը համարվում է պատվաբեր իրադարձություն: Տղա երեխայի հայր դառնալը շատ տղամարդկանց համար նաև «տղամարդկային» շրջապատում  ինքնահաստատվելու առիթ է, քանի որ մեծ դեր ունեն նաև տղամարդկանց ընկերները, որոնք հաճախ ծաղրում և պիտակավորում են աղջիկների հայրիկներին։

Իսկ անձնական պատճառներից են այն, որ աղջիկ երեխա ունեցող տղամարդիկ հաճախ նախանձում են տղաներ ունեցող հայրերին: Որքան էլ ցավալի է, կանանց շրջանում նույնպես կան այս տեսակետի կրողներ, որոնք ամեն գնով ցանկանում են տղա երեխա լույս աշխարհ բերել: Կանանց մեծ մասը հաճախ այդ քայլին են դիմում հենց ամուսնու հորդորով, որն իր հերթին պնդում է ընդհատել հղիությունը, եթե աղջիկ երեխայի են սպասում։

 Հերոսուհին, որը ցանկացավ մնալ անանուն, բախվել է այս խնդրին՝ ամուսնու ծնողների միջնորդությամբ:  Ամուսնանալով 19 տարեկանում և ապրելով գյուղում՝ ամուսնու ծնողների հետ, ստիպված է եղել շարժվել նրանց  թելադրանքով. «Ամուսնանալուց մի քանի ամիս անց պարզվեց, որ հղի եմ, բոլորը շատ երջանիկ էին, ամուսինս և նրա ծնողները անդադար կրկնում էին, որ տղա պետք է լինի, բացառվում է, որ աղջիկ ծնվի: Հերթական հետազոտության ժամանակ, պարզվեց երեխան՝ որին մեծ ոգևորությամբ սպասում էր ողջ ընտանիքը՝ աղջիկ է: Այդ օրվանից սկսած տանը անդադար վեճ ու կռիվ էր: Անդադար խոսում էին բոլորը, որ երեխայից պետք է ազատվել: Ինձ համոզեցին և  տարան հիվանդանոց՝ սկեսուրս իմ և ամուսնուս ուղեղը լցրել էր, որ մենք երիտասարդ ենք ու դեռ կհասցնենք շատ տղա երեխաներ ունենալ: Եվ կատարվեց ամենասարսափելին. ես ալևս չէի կարող երեխա ունենալ: Արդեն ամեն ինչ տանում էր բաժանության, իսկ ամուսնուս մայրը նրա համար արդեն նոր հարսնացու էր գտել: Հեռացա այդ տանից… և այժմ  կա մի մեծ բաց իմ կյանքում, որը կարծում եմ, երբեք ոչնչով չեմ կարող լրացնել»:

Հայ-Ամերիկյան Առողջության կենտրոնի վիրաբույժ-գինեկոլոգ Իրինա Սահակյանը նշեց, որ իրականում դեպքերը շատ տարբեր են և սեռի հարցը, որից կարող է բխել անձնական անկայուն հարաբերությունները: Հայ-Ամերիկյան Առողջության կենտրոնում իրականցվում է միայն դեղորայքային հղիության ընդհատում, որը հղիության սահմանափակ ժամկետներում է կատարվում, երբ նույնիսկ սեռի մասին խոսք գնալ չի կարող: Ի տարբերություն վիրաբուժական միջամտության դեղորայքային աբորտն ավելի անվնաս է, եթե իհարկե կատարվում է բժշկական հաստատությունում. «Ամեն դեպքում ինչն էլ լինի հղիության ընդհատման պատճառը, մենք փորձում ենք զրուցել հղի կնոջ հետ և ևս մի քանի օր թողնենք, որ ավելի երկար մտածի, թե ինչ լուրջ հետևանքներ կարող է թողնել հղիության ընդհատումը թե՛ առողջության, և թե՛ հոգեկան ներաշխարհի վրա»,-նշեց բժշկուհին:

Մեր հասարակության մեջ քիչ չեն նաև այն կանայք, որոնք դիմում են տնային պայմաններում հղիության ընդհատման: Մանկաբարձ-գինեկոլոգ Աննան նշեց, որ ցանկացած դեպքում, երբ կատարվում է ինքնաբուժություն, ապա հղիության ցանկացած ժամկետում, առավել ևս մեծ պտղի դեպքում շատ լուրջ են հետևանքները, որոնք երբեմն անդառնալի են լինում: Առանց բժիշկի ցուցումների հղիության ընդհատումը կարող է բերել արնահոսության, որն էլ կարող է ավարտվել մահվան ելքով:

Հոգեբան-հոգեթերապևտ՝ Նաիրա Կարապետյանը նշեց, որ բացի առողջական լուրջ խնդիրներից հղիության ընդհատում կատարած կանանցից շատերի մոտ առաջացել են ուղեկցող հոգեսոմատիկ խնդիրներ, խորը մեղքի զգացում և հոգեբանական այլ խնդիրներ։ Երբ հղիության ընդհատման ժամանակ առաջանում են բարդություններ, ուժեղանում է նաև կնոջ մեղքի զգացումը։  Որոշ կանայք նույնիսկ հղիության ընդհատումից հետո շարունակում են իրենց ներսում կրել «հոգեբանական երեխայի», նրանց մոտ հաճախ մեծանում է որովայնը ճիշտ այնպես, ինչպես հղիության ընթացքում։ Որոշ կանանց արգանդում կարող է ֆիբրոմա կամ միոմա ձևավորվել, սա նույնպես նշան է այն բանի, որ հղիության ընդհատման նրանց որոշումը վերջնական չի եղել. «Եթե կինն արդեն հղիացել է, գուցե դա հենց այն փորձի մի մասն է, որը նա պետք է ստանա իր կյանքում և եթե չտրվի իր վախերին և նաև շատ կարևոր է չտրվել այլ մարդկանց ազդեցությանը։ Կինը պետք է փորձի կապ հաստատել իր ներսում ապրող փոքրիկ էակի հետ և ինքնուրույն որոշում կայացնի, քանի որ հաճախ դեռ արգանդում գտնվող երեխան լսում է արտահայտություններ ինչպիսիք են. - «Ինձ պետք չէր այս հղիությունը», կամ «Հուսով եմ տղա է լինելու…» և հասկանում, որ նույնիսկ լույս աշխարհ չեկած արդեն խնդիր է դարձել ծնողների համար»,-հավելեց հոգեբանը:

Հախվերդյան Մայա

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի