Արթուր Դանիելյանի նկատմամբ քր. հետապնդում սկսելը լրջագույն կասկածներ կհարուցի. Արսեն Բաբայան
Արխիվ 16-20«Ալեն Սիմոնյանն «Ազատությանը» հայտնել է, թե Արթուր Դանիելյանն իրեն հայհոյել է, որին ի պատասխան սկսվել է ծեծկռտուք: Նաև նշել է, որ Արթուր Դանիելյանի հետ եղած երկու անձինք փորձել են դադարեցնել ծեծկռտուքը: Սրան զուգահեռ վնասվել է Արթուր Դանիելյանի քիթը: Նշեմ, որ հայհոյելը հանցանք չէ, իսկ ի պատասխան հարվածներ հասցնելը, որն առաջացրել է մարմնական վնասվածքներ, քրեական օրենսգրքով նապատեսված արարք է: Այս պայմաններում Ա.Դանիելյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելը լրջագույն կասկածներ կհարուցի», - այս մասին զգուշացնում է իրավապաշտպան ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆԸ::

