ԱՅՍ ԽԵԼՔՈ՞Վ ԵՆ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ

Արխիվ 16-20

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն անցած շաբաթ Ազգային ժողովում, փորձելով ցույց տալ, թե կորոնավիրուսի դեմ ինչ «տիտանական աշխատանք» են կատարել, նման թվեր ներկայացրեց, թե ինչպիսին կլիներ վարակի տարածման պատկերը, եթե կառավարությունն առհասարակ որեւէ քայլ չձեռնարկեր: Պարետի գնահատմամբ. «Եթե քայլեր չձեռնարկվեին, միաժամանակյա վարակների թիվը կհասներ բնակչության 89 տոկոսին: Հոսպիտալացման ենթակա ծանրագույն դեպքերի թիվը կհասներ 8200-ի: Երեւանում վարակված կլիներ 110 հազար մարդ»:

Տեսնես որտեղի՞ց է պարոն Ավինյանը ստացել նման հստակ թիվ՝ 89 տոկոս: Այն դեպքում, երբ խոշորագույն մասնագետներն անգամ վիրուսային հնարավոր տարածվածության մասին խոսում են առնվազն 10 տոկոս հավանական շեղմամբ: Հարցի պատասխանը պարզելու համար դիմել էինք Ավինյանին, եւ ահա մեր գրավոր հարցմանը նրա գրասենյակից մեզ տրմադրեցին հետեւյալ պատասխանը. «Տեղեկացնում ենք, որ ուսումնասիրությունը կատարվել է հայ կամավոր հետազոտողների կողմից: Կիրառվել են վիրուսի տարածումը նկարագրող հայտնի մաթեմատիկական մոդելներ, որոնք ադապտացվել են Հայաստանի պայմաններին՝ հաշվի առնելով միջազգային գիտական վերջին ամսագրերում հրապարակված տվյալներ, ինչպես նաեւ մեր երկրի առողջապահական տվյալները»:

Ովքե՞ր են այդ «հայ կամավոր հետազոտողները», երեւի պետք է գուշակել: Մինչդեռ փորձը ցույց է տալիս, որ իշխանավորները նման անհասցե պատասխաններ են տալիս, երբ պարզապես կոնկրետացնել չեն կարող: Հաջորդը, նման հետազոտությունները, որոնք Ավինյանը նկարագրում է, ամբողջական գիտական խմբի ամիսների աշխատանք կպահանջեր: Իսկ այս դեպքում, պարզվում է, մի քանի կամավոր հետաքրքրության համար միացել են, մեկ-երկու շաբաթում տիրապետել կորոնավիրուսի մասին այն ուսումնասիրություններին, որոնք կան աշխարհում, ընդ որում, ընթացքի մեջ գտնվող, ոչ ամբողջական, այդ ամենը տեղայնացրել Հայաստանի համար, որտեղի կորոնավիրուսային իրական պատկերն անգամ Առողջապահության նախարարությունը չունի՝ թեստավորման խիստ ցածր մակարդակի պատճառով, եւ հստակ թիվ ստացել՝ 89 տոկոս: Պարետն էլ վերցրել եւ առանց ավելորդ հարցի, այդ թիվը հնչեցրել է, այն էլ՝ երկրի խորհրդարանում: Այսքանից հետո մեկ պարզ հարց է ծագում՝ իսկ մեր իշխանությունների լրջության մակարդակը քանի՞ տոկոս է: Ավելի ճիշտ՝ այս խելքո՞վ են կորոնավիրուսի դեմ պայքարում, թե՞ հերթական մանիպուլյացիոն թիվն էր, հնչեցրեց ու պրծավ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի