ԱՀԱ ԹԵ ԻՆՉ ԷՐ ԿԱՏԱՐՎՈՒՄ UCOM-ՈՒՄ

Արխիվ 16-20

Թվում էր, որ այն պահից, երբ Ucom ընկերության 5,94% հիմնադիրներ Եսայան եղբայրները ինչ-որ անկապ բացատրությամբ հեռացան ընկերության ղեկավարումից, այդքան անսպասելի հանրային ցուցադրություն ստացած սկանդալը կմարի: Առավել եւս, որ նախօրեին եղավ Ucom-ի տնօրենների խորհրդի պաշտոնական հայտարարությունը, որ ամեն ինչ կարգին է, եւ ընկերությունը վերադառնում է բնականոն աշխատանքի:

Բայց հազիվ մեկ օր անց տեղի ունեցեվ հերթական պայթյունը. այս անգամ Ucom-ի տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը (հիմնական բաժնետերը Խաչատրյանների ընտանիքն է) անսպասելի հայտարարություն տարածեց՝ ծանր մեղադրանքներ ուղղելով գործող իշխանություններին: Այդ թվում. «Երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով ուղիղ եւ անուղղակի (այդ թվում հանդիպումների ժամանակ) պահանջ է դրվել իմ առջեւ՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը... Սպառնալիքները հասել են ընդհուպ այն կետին, որ խոստացվել է անկառավարելի իրավիճակ ստեղծել ընկերություններում, որի արդյունքում, ըստ նրանց, ստիպված կլինենք համաձայնություն տալ վաճառելուն, այն էլ` առավելագույն ցածր գնով...»: Այսինքն` ընկերությունը գնելու առաջարկը Եսայան եղբայրներից չէ՞ր գալիս: Բայց այդ դեպքում ո՞ւմ հաշվին էին նրանք նախ` 22, ապա՝ 34 միլիարդ դրամ առաջարկում՝ ընկերության 94 տոկոս բաժնեմասի համար: Չհապաղեց նաեւ Նիկոլի արձագանքը. նրա խոսնակ Մանե Գեւորգյանը նախ մտավ «կոպեկ-կոպեկ վերադարձնելու են» դաշտ, ապա սկսեց տարօրինակ մտքեր հնչեցնել. «Այն բանից հետո, երբ ընկերության բաժնետերերի մեջ վեճ է ծագել, եւ օրակարգում հայտնվել է բաժնետերերի կազմի փոփոխության հարց, կառավարության դիրքորոշումը եղել է այն, որ Խաչատրյանների բաժնեմասի վաճառքը հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե այդ վաճառքի դիմաց ստացվող ողջ գումարը փոխանցվի Հայաստանի պետական բյուջե...»: Բայց ինչի՞ մասին է խոսքը, երբ Խաչատրյանները չեն էլ պատրաստվում բաժնեմասը վաճառել: Կամ եթե այդ բաժնեմասն ապօրինի է, այդ ուղղությամբ գոնե հարուցված քրեական գործ կա՞, անկախ նրանից՝ վաճառում են, թե՝ ոչ. խոսելու փոխարեն պետք է գործ հարուցել, հիմնավորել, մեղավորներին դատել եւ գումարներն էլ, եթե դատավճռով բռնագանձում է նախատեսված, հանձնել պետությանը: Այս պարզ հարցերը բացատրելու փոխարեն, խոսնակի շուրթերով Նիկոլը մեկ այլ տարօրինակ քայլի էլ գնաց, թե՝ «Կառավարությունը տեղեկություններ ունի, որ Ucom ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաեւ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, եւ Խաչատրյանների դե յուրե փայաբաժնի մի մասի սեփականատերը հենց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է»: Կառավարությունը նախաքննական մարմի՞ն է, որ նման տեղեկություններ ունենա: Կամ ի՞նչ ասել է՝ «դե յուրե փայաբաժին». այն փայաբաժինն է դե յուրե, որը պաշտոնապես սեփականության իրավունքով պատկանում է մեկին, նրա անունով է գրանցված: Բայց ամենագլխավոր հարցին՝ փորձե՞լ են խլել բաժնեմասը, պատասխան այդպես էլ չտրվեց: Մինչդեռ այսքանի փոխարեն, նախ պետք է Եսայան եղբայրներին հարցնեին՝ 6 տոկոս բաժնեմասով այդ որտեղի՞ց ձեզ 34 միլիարդ, որ պատրաստվում էիք ընկերությունը գնել: Եվ այս հարցը պատահական չէ, քանի որ մեր արժանահավատ աղբյուրն այս կերպ նկարագրեց Ucom-ի շուրջ իրավիճակը:

– Այն, որ իշխանական վերնախավի համար Ucom-ը վաղուց էր դարձել ցանկալի պատառ, հին պատմություն է: Դեռ այն ժամանակներից, երբ Գագիկ Խաչատրյանին կալանքի տակ առան: Ավելի ճիշտ, եթե նա համաձայներ ընկերությունը նվիրել, բանը կալանքին կարող էր չհասնել: Բայց երբ խլելու տարբերակը չաշխատեց, սկսվեց ինչ-որ փշրանքներով գնելու տարբերակը: Չմոռանանք, Եսայանները նախ 22 միլիարդ էին առաջարկում, ապա՝ 34: Նրանք էին ընկերությունը ղեկավարում, չէի՞ն հասկանում, որ 22 միլիարդը չնչին գին է: Եթե ոչ, ինչո՞ւ միանգամից 12 միլիարդով ավելացրին: Ի՞նչ է, կարծում էին, թե մյուս բաժնետերերը, այդ թվում՝ մյուս խոշոր բաժնետեր Սամվել Կարապետյանը այն միամիտն է, որ ունեցածը կարող է 50 տոկոսից էլ ավել էժան գնով վաճառե՞լ: Միայն սա հուշում է, որ առաջարկները բիզնես-նշանակության չէին, այլ՝ քաղաքական, եւ գալիս էին քաղաքական վերնախավից: Խոշոր բաժնետերերը, ելնելով սպառնալիքներից, փորձեցին գնալ ինքնապաշտպանության այլ տարբերակով՝ գնել «Բիլայնը», որը միջազգային ընկերություն է, շատ ավելի պաշտպանված, ինչի դեպքում բաժնետոմսեր խլելը կդառնար շատ ավելի դժվար: Սա արդեն վախեցրեց Փաշինյանին. նա պատկերացրեց, թե ինչ կլինի, եթե հայաստանյան գործնականում ողջ կապի համակարգը հայտնվի այնպիսի անձանց տիրապետության տակ, որոնց առնվազն չի կարողանում ինչ-որ բան ստիպել: Եվ հենց այդ փուլում էր, որ իրավիճակը պայթեց, թե՝ ընկերության 850 աշխատող պատրաստ է հեռանալ: Ինչ է, փորձում էին որպես վրեժ ընկերությունը ոչնչացնե՞լ: Սակայն դա էլ չաշխատեց. այդ 850 մարդը պարզ գիտակցում էր, որ այդ դեպքում ընկերությունը պարզապես կոչնչանա, եւ իրենք անգործ կմնան: Այսպիսով, Խաչատրյանները ցույց տվեցին, որ պատրաստ են մինչեւ վերջ կռիվ տալ, իսկ Կարապետյանին ճնշելով՝ բաժնեմասը ձեռքից վերցնելը հայաստանյան իշխանությունների համար վտանգավոր կլիներ: Ու այս պահին «պատահաբար» ի հայտ եկավ 22 միլիոն դոլար կաշառքի գործը, թե իբր այն Առուստամյանը տվել է Խաչատրյանին: Թե ինչպե՞ս են ապացուցելու, այստեղ էլ հարցեր կան: Սակայն դա նշանակում էր հերթական ծանր ճնշումը Խաչատրյանների դեմ, որի արձագանքը եղավ այսօրվա հայտարարությունը: Դե իսկ Փաշինյանն էլ մի բան պետք է պատասխաներ, հնչեղ պատկեր ներկայացներ, եւ երեւի այլ բան չգտան կամ Փաշինյանի նյարդերը չդիմացան, որ Միքայել Մինասյանի անունը շոշափեցին: Միայն թե ծիծաղելի վիճակում հայտնվեցին. Մինասյանը խոստացել է այդ բաժնեմասը Փաշինյանին նվիրել, եթե հաջողվի այն գտնել: Դե, թող գտնեն եւ ապացուցեն: Իսկ ստիպողաբար բաժնեմաս գնելը կամ վաճառել չթողնելը սեփականության իրավունքի դեմ լուրջ խախտում է: Այո, որպես կապի օպերատոր, ընկերության միասնական վաճառքը կամ այլ ընկերության հետ միավորումը կառավարության գործն է: Բայց կառավարությունը որեւէ իրավասություն չունի՝ այս կամ այն բաժնետիրոջը թույլ տալ՝ իր ունեցվածքը վաճառել կամ գնել: Բայց չէ՞ որ դա տեսնում են բոլորը, դրանից հետո հարց է ծագում՝ որեւէ մեկը սրանից հետո կցանկանա՞ ներդրում կատարել Հայաստանի որեւէ ընկերությունում, երբ պարզվում է, որ կարող է սեփականությունը պարզապես արգելեն տնօրինել: Այ, սա ամենավտանգավորն է: Այն էլ՝ տնտեսության ներկայիս վիճակում:

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի