Արթուր Դանիելյանին կրկին տեղափոխել են հիվանդանոց
Արխիվ 16-20Վերջին տվյալներով «Ադեկվատ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանին Կենտրոնի ոստիկանությունից տեղափոխել են Էրեբունի հիվանդանոց: Ըստ փաստաբան Տիգրան Աթանեսյանի, առկա է վիրահատության անհրաժեշտություն:
Հիշեցնենք, որ մինչ այդ կար տեղեկատվություն, որ Ա. Դանիելյանը ձերբակալվել է 1-ին հիվանդանոցի մուտքի մոտ, երբ եկել է առաջին բուժօգնություն ստանալու՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմինյանի հետ ծեծկռտուքի հետեւանքով: Ալեն Սիմոնյանը ԶԼՄ-ներին տված մեկնաբանություններում չի ժխտում կատարվածի փաստը, վկաները նույնպես։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ առաջինը հարձակվել է Ալեն Սիմոնյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

