Հանգրվան, ուր մարդկային ճակատագրերն են մեկտեղված

Արխիվ 16-20

8-ամյա Կարենն առաջին անգամ մանկատանն է խոսել: Լոգոպետ Սիրանուշ Ավետիսյանի հետ զրույցում պարզ դարձավ այն, որ երեխան ծնված օրից ընդհանրապես խոսք չի ունեցել, և ախտորոշված էր աուտիզմ: Մանկատուն բերել է տատիկը: Երկար տաիների աշխատանքից հետո՝ այժմ Կարենը հանգիստ հաղորդակցվում է, որը շատ մեծ անակնկալ էր տատիկի համար: Բերած առաջին իսկ օրվանից տատիկն աշխատակիցներին ասել էր,որ երբ սկսի խոսել տանելու է, բայց մինչ օրս Կարենը դեռ մանկատանն է: Սոց. աշխատողները բազմաթիվ անգամներ հեռախոսազրույցներ են ունեցել նրա հետ, բայց ոչ մի փոփոխություն, նույնիսկ թոռնիկին տեսակցության չի գալիս:

Մանկատուն, ծնողներից զրկված կամ նրանց հետ կապը կորցրած, պետության հոգածության և պաշտպանության կարիք ունեցող երեխաների և ապահովման պետական հիմնարկ, որն իրականացնում է մինչև 18 տարեկան երեխաների խնամքն ու դաստիարակությունը։ Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ Հայաստանում գործում է 6 պետական և 2 մասնավոր մանկատուն:

Մարի Իզմիրլյանի անվան մանկատունը խնամվում է 105 երեխա: Նախատեսված է 0-18 տարեկան հատուկ կարիքով մտավոր եվ ֆիզիկական խանգարումներ ունեցող երեխաների համար: Խմբերը 7-ն են, որտեղ երեխաները առանձնացված են ըստ իրենց խնդիրների, տարիքի, զարգացվածության մակարդակի: Այստեղ գտնվող երեխաները կապը չեն կտրում դրսի հետ, մասնակցում են տարրատեսակ միջոցառումների, այցելում մշակութային կենտրոններ, թատրոններ:

Գեղեցիկ բակ, խաղահրապարակով, գունագեղ տաղավարներով, իսկ արդեն շենքի ներսում բավականին հարմարավետ, կահավորված սենյակներ, բարի թվացող և ինչ-որ տեղ նաև նրանց ցավը կիսող դայակներ: Նոր կյանք մտած բայց և արդեն հիասթափված պատանիների կյանքում՝ միևնույն է մի բան պակաս է, նույնիսկ մի քանի բան, պակաս է քնքշանքը, սերը և շատ ավելին է կարոտը: Այս մանկատանը երեխաները տարբերվում են իրենց արտաքինով, խոսելաձևով, զգացմունքներով:

Երեխաների մեծ մասը տարիներ շարունակ մանկատանը գտնվելով սկսում են խոսել, քայլել, նրանց հետ աշխատում են հոգեբաններ, լոգոպետներ, սոց. աշխատողներ, հատուկ մանկավարժներ:

Աշխատակիցները պատմում էին պատմություններ՝ թե ինչպես են երեխաները հայտնվել այստեղ, ինչպես են որդեգրման գնացել և թե ինչ զգացումներով են սպասում կամ չեն սպասում իրենց ծնողներին:

Վերջույթների խնդիրներ ունեցող Անիին ծնվելուց հետո Գեմանիայից տեղափոխել են մանկատուն, տարիներ շարունակ նրան ոչ մեկ չէր այցելում: Մանկատանը տեսնելով երեխաների, ում այցելում են իրենց ծնողները, ցանկություն է հայգնում տեսնել մորը: Հատուկ մանկավարժը պատմում էր, որ օրեր շարունակ միայն այդ մասին էր խոսում: Երկար փնտրելուց հետո հաջողվում է գտնել մորը և զրույցների արդյունքում մայրը վերջապես այցելում է իր երեխային: Դա առաջին և վերջին այցելությունն էր: Այդքան սպասված հանդիպումից հետո Անին այլևս մորը տեսնելու ցանկություն չհայտնեց:

Իսկ արդեն 5-ամյա Հասմիկի դեպքը այլ է, տատիկներն են նրան բերում մանկատուն և ծնողներին ասում, որ երեխան մահացած է ծնվել: Տարիներ հետո ամեն ինչ բացահայտվում է, ծնողները տանում են երեխային: Առաջին հանդիպման ժամանակ երեխան տեղյակ չլինելով՝ ովքեր են, կնոջը տեսնելով բղավում է «Ինքը իմ մաման ա՜»

«Դեպքեր են եղել, որ հենց երեխաները չեն ցանկացել տեսնել իրենց ծնողներին խնդրել են դաստիարակներին այցելության դեպքում ասեն, որ քնած են, անեն ամեն ինչ,  որ հանդիպումը չկայանա»,- ասում է հատուկ մանկավարժը:

Հոգեաբան Լիանա Մանիկյանը այս ամենը կապում է նրանց զարգացվածության մակարդակի հետ: Բարձր ինտելեկտով երեխաներ կան, որ ամաչում են իրենց ծնողներից և դա է պատճառը, որ չեն ցանկանում տեսնել: Եվ ընդհանրապես երեխաների խնդիրները կապված չեն միայն մանկատանը գտնվելու հետ: Մանկատանը՝ ծնողները հիմնականում հրաժարվում են երեխաներից, իսկ ով էլ չի հրաժարվում և երբեմն այցելում է, միևնույն է երեխաների մոտ ոչ առաջնթաց է լինում, ոչ հետընթաց, քանի որ նրանք ընկալում են, որ ծնողը և կա և չկա: Ընտանիքի մոդելը կորչում է, և երբ դա երեխան հասկանում է նրա մոտ առաջանում են բազմաթիվ խնդիրներ: Խնդիրները լուծում ենք խաղերի ձևով և այդ մեթոդը կախված երեխայի զարգացվածության մակարդակի հետ, կարելի է կիրառել և 4 տարեկան և 14 տարեկան երեխայի դեպքում:

Ծնողներին ընդունելն ու չնդունելն էլ է կապված ինտելեկտի հետ: Եթե ցածր ինտելեկտի դեպքում երեխան՝ով երբեք չի տեսել իր ծնողներին իմանալով միայն այն, որ իր դիմաց կանգնած կինը իր մայրն է կարող է ջերմությամբ ընդունել նրան, ապա բարձրի դեպքում այդպես չէ, կա արդեն մենակության և լքվածության զգացումը:

Որդեգրման գործընթաց

            Որդեգրաման գործնթացը կարևոր է ոչ միայն որդեգրողի և որդեգրվողի համար, այլ նաև մանկատան տնօրինության համար:  Քանի որ հիմքում մարդկային ճակատագիրն է: Որդեգրման պատմությունները բազմազան են, որոնք ունենում են և դրական և բացասական ավարտ:

Մանկատան երեխաներից մեկը վատ պայմաններում է հայտնվել մանկատունը լքելուց հետո, հարազատ մայրը տարել է երեխային և օգտագործել գումար աշխատելու նպատակով:  Տղային ստիպել է օրեկան մի քանի ժամ պարել փողոցներում, ավտոմեքենաների դիմաց:  Դեպքի բացահայտումից հետո, երեխային վերադարձրել են մանկատուն, իսկ մորը զրկել  ծնողական իրավունքից:

Հատուկ մանկավարժ Արևիկ Ավետիսյանը պատմում էր, որ երեխաների մոտ կապվածությունը այնքան շատ է, որ երբեմն որդեգրման չեն ցանկանում գնալ, լացում են նույնիսկ ագրեսիա ցուցաբերում: 9-ամյա Հայկը չադապտացվելով իր նոր ընտանիքին օրեր շարունակ հրաժարվել է սննդից, նման պահվածքի պատճառը այն էր, որ ցանկանում էր կրկին մանկատուն վերադառնալ, մի քանի օր անց նրան որդեգրած ծնողները ստիպված կատարել են պահանջը: 

Ի հակադրություն այս ամենի մանկատան սաներից մեկը չնայան նրան, որ շատ լավ է զգացել իևեն նոր ընտանիքում միևնույն է չի մորացել մանկատունը՝ տարիներ շարունակ տեսակցել է իր ընկերներին ևանգամ զորակոչվելուց  հետո  առաջինը այցելել է մանկատուն մանկատուն:

Մանկավարժը պատմեց, որ կար մի աղջիկ՝ ում նոր ծնված ժամանակ թողել էին մանկատան դիմաց, իսկ մայրը հայտնվել էր 2 օր անց և ասել, որ ընտանիքը առոզջական խնդրի պատճառով չի ընդունում երեխային:  Տարիներ անց մայրը եկել է երեխային տանելու, բայց աղջիկն անրդեն որդեգրված էր:

Նմանատիպ բարդ խնդիրների կողքին կան նաև այնպիսի պատմություններ որոնք փաստում են, որ մարդկանց բարության շնորհիվ կարող է փոխվել ցանկացած երեխայի ճակատագիր: Վերջույթների խնդիրներ ունեցողԴավիթն ու Էլենը անմանս չեն մնացել մանկական առաջին սիրուց դաստեարակը նշեց, որ ողջ օրն անցկացնում էին կողք կողքի նստած, տղան ժամանակավոր էր մանկատանը երբ ծնողները եկել են տանելու նրանց առջև պայման է դրել, որ կամ  աղջկան էլ  պետք է իրենց հետ տանեն կամ էլ երկուսին էլ թողնեն:

Թինա Մելիքսեթյան

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի