«ՊԱՊՍ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ԵՂԵԼ Է ՀԱՅՏՆԻ «ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ» ՊԱՐԵՏԸ»
Արխիվ 16-20Մեծ հայրենական պատերազմում մեր փառապանծ Հաղթանակի 75-րդ տարեդարձին ընդառաջ`«Իրավունքը» շարունակում է «Մեր հերոս պապերը» խորագրով հոդվածաշարի ներքո, առանց քաղաքական տարբերակման, ներկայացնել տարբեր ոլորտներում մեր հայտնի հայրենակիցների ծնողների, պապերի ու տատերի այդ տարիների անցած ճանապարհը, ռազմական ուղին եւ սխրանքները: Պարզվում է` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում մասնակցություն է ունեցել նաեւ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ ոչ միայն պապը, այլ նաեւ հայրն ու հորեղբայրները.
– Պապս՝ գեներալ-լեյտենանտ Արմենակ Առաքելի Մակարյանը, իր զինվորական ծառայությունը սկսել է ցարական Ռուսատանում, Հայրենական պատերազմի ժամանակ եղել է հայտնի «Կյանքի ճանապարհի» պարետը: Հայրս Հայրենական մեծ պատերազմին մասնակցելու համար մի քանի մեդալ է ստացել, եղել շարքային եւ միշտ հպարտությամբ էր խոսում իր պատերազմական ուղու մասին: Հայրենական մեծ պատերազմում զոհվել են երկու հորեղբայրներս եւ մորեղբայրս:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

