Պանդեմիան կարող է իր սեփական ճշգրտումները կատարել արցախյան հիմնախնդրում. Ալեքսանդր Կրիլով

Արխիվ 16-20

Մինչ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման փուլային տարբերակն է քննարկվում, իսկ հայաստանյան իշխանությունը հերքում է այն` ադրբեջանական լրատվական գործակալություններից մեկում հայտնվեց ՌԴ ԱԳՆ-ի նոր արձագանքը, որտեղ ավելի քան հստակ շեշտված է` «ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքում տարածքների վերադարձ լինելու է»: Այս մասին «Իրավունքը» զրուցեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, Կովկասագետների գիտական միության նախագահ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՐԻԼՈՎԻ հետ:

«ՀԵՆՑ ԱՅՍ ՁԵՎԱՉԱՓՈՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱՊԱՀՈՎԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՎԱՐՏԸ ԵՎ ՀԱՍՆԵԼ ԽԱՂԱՂ ՓՈԽԶԻՋՄԱՆ»

– Պարոն Կրիլով, ինչպե՞ս կմեկնաբանեք ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի սենսացիոն հայտարարությունը եւ հայկական կողմի հակադարձումները:

– Որպեսզի գնահատենք, թե արդյոք Ս. Վ. Լավրովի հայտարարությունն ինչ-որ առումով սենսացիոն էր, պետք է ուսումնասիրենք սկզբնաղբյուրը, մասնավորապես, թե Ա.Մ. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի մասնակիցների հետ Կլոր սեղանի ժամանակ ինչ հարցի ինչպիսի պատասխան է նա տվել: Ս.Վ. Լավրովը պատասխանել է ադրբեջանցի թղթակցի այն հարցին, որը շեշտել էր, թե ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ընդունվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւեր, եւ հետաքրքրվել էր ռուս նախարարից, թե որ մեխանիզմները կարող են բերել ընդունված, բայց ոչ պարտադիր բանաձեւերի աշխատանքային ռեժիմի: Իր պատասխանում Ս.Լավրովն ընդգծեց, որ քննարկվող բանաձեւերը «ընդունվել են ռազմական գործողությունների կիզակետում եւ նախատեսում են նախեւառաջ ռազմական գործողությունների լիակատար դադարեցում եւ անցում կարգավորմանը: Այո, դրանցում հաստատված են Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, բայց այն պարունակում էր պատերազմը դադարեցնելու եւ բանակցություններին անցնելու պահանջ»: Հայտնի է, թե ով է պարբերաբար սրում իրավիճակը հակամարտության գոտում, ուստի` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կապել պատերազմը դադարեցնելու եւ հրադադարի ռեժիմի խիստ պահպանումն ապահովելու պահանջի հետ` պարզ է, որ հստակորեն հասցեագրված է Բաքվին եւ ոչ թե Երեւանին: Այնուհետեւ Ս. Վ. Լավրովը հիշեցրել է կարգավորման տարբեր տարբերակների մասին, որոնք ավելի քան քառորդ դար քննարկվել են եւ շարունակում են քննարկվել բանակցություններում: Միեւնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ եղել է մի ժամանակաշրջան, երբ ԼՂՀ ներկայացուցիչները մասնակցել են բանակցություններին, բայց հետո բանակցությունները սկսվել են ընթանալ եռակողմ ձեւաչափով, եւ հենց այս ձեւաչափով անհրաժեշտ է ապահովել պատերազմի ավարտը եւ հասնել խաղաղ փոխզիջման:

«ԼԱՎՐՈՎԻ ՀԻՇԵՑՈՒՄԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՔԱՌՅԱԿ ՁԵՎԱՉԱՓԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷՐ»

– Հայաստանում լայն տարածում գտավ Ս. Վ. Լավրովի հայտարարության հատկապես այն հատվածը, թե բանակցություններում քննարկված փաստաթղթերով առաջարկվում է հիմնախնդրի կարգավորման հասնել փուլային մոտեցման հիման վրա` նախատեսելով առաջին փուլում լուծել առավել հրատապ այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք տարածքներից նահանջը, որի դիմաց տեղի պետք է ունենա տրանսպորտի, տնտեսական եւ այլ հաղորդակցությունների ապաշրջափակում: Սա նշանակո՞ւմ է, որ հայկական դիվանագիտությունը գրավում է կապիտուլյացիոն դիրք եւ պատրաստվում հողեր հանձնել, ինչպես այս օրերին ակտիվ քննարկվում է:

– Ամենեւին էլ` ոչ: Բազմաթիվ տարբերակներ` փուլային, փաթեթային եւ մնացած այլ, կարելի է անվերջ քննարկել, սկզբունքորեն կարեւոր է միայն այն, թե, ի վերջո, ինչ տարբերակ կընդունվի հակամարտության կողմերի կողմից, եւ ինչ երաշխիքներ կստանան նրանք միջազգային միջնորդներից: Եզրափակելով իր խոսքը` Ս. Վ. Լավրովը կրկնեց, որ անհրաժեշտ է պահպանել պատերազմը դադարեցնելու մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի պահանջները եւ սկսել պայմանավորվել: Դարձյալ սա ուղղված էր հիմնականում հակամարտության այն կողմին, որը պարբերաբար խախտում է հրադադարը եւ թեժացնում է լարվածությունը տարածաշրջանում` Հայաստանը սպառելու հույսով եւ ստիպելով նրան կապիտուլյացիայի ենթարկել ղարաբաղյան խնդիրը: Կարծում եմ` ադրբեջանցի թղթակիցը շատ հիասթափված էր, երբ «ագրեսորին խաղաղություն պարտադրելու» հնարավոր մեխանիզմի տարբերակի փոխարեն` Ռուսաստանի դիվանագիտական ղեկավարից կոչ հնչեց նախեւառաջ ապահովել հակամարտության գոտում հրադադարի հաստատումը: Այս առումով, տեղին է թվում հիշել, թե ինչպես են կողմերը նախկինում ապահովել հրադադարի ռեժիմի արդյունավետ պահպանումը: Դա արվել է Ադրբեջանի եւ ԼՂՀ ռազմական հրամանատարության միջեւ անմիջական պայմանավորվածությունների միջոցով: 1993 թվականի հուլիսի 27-ի պաշտոնական փաստաթուղթը կարող է ներկայացվել որպես օրինակ: Կարծում եմ, որ Ս. Վ. Լավրովի հիշեցումը բանակցությունների նախնական քառյակի ձեւաչափի վերաբերյալ պատահական չէր: ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչները չեն մերժում քառակողմ ձեւաչափին վերադառնալու տարբերակը, բայց նշում են, որ դա հնարավոր է դառնա իրականություն, եթե հակամարտության երկու կողմերը համաձայնեն: Մինչ այժմ բանակցությունների սկզբնական ձեւաչափին վերադարձը շարունակում է լիովին անընդունելի լինել Բաքվի համար, բայց, այնուամենայնիվ, շատ հավանական է, որ ապագայում այդ սցենարը կարող է այս կամ այն ձեւով զարգացում ունենա:

«ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒԺԻ ԳՈՐԾԱԴՐՄԱՆ ՍՑԵՆԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԱՐԴԻԱԿԱՆ»

– Ձեր գնահատմամբ` այս շրջանում անկախ կորոնավիրուսի պանդեմիայից, շարունակո՞ւմ է չբացառվել նաեւ ռազմադաշտում պատերազմի վտանգը:

– Իսկապես, բանակցությունները եւ փոխզիջումը, սրանք իրավիճակի զարգացման հնարավոր ուղիներից միայն մեկն են: Ռազմական ուժի գործադրման սցենարը շարունակում է մնալ արդիական, եւ այս դեպքում աշխարհին պայմաններ կթելադրի նա, ով կհասնի հաղթանակի: Կա եւս մի տարբերակ. խաղաղապահ ուժեր մտցնել, որից հետո արտասահմանյան գերտերությունները կողմերին կթելադրեն կոնֆլիկտի լուծման իրենց պայմանները եւ կապահովեն դրանց իրականացումը: Նախկինում այս տարբերակը ջանասիրաբար առաջարկում էր Միացյալ Նահանգները, որը ձգտում էր Հարավային Կովկասը վերածել հավաքական Կոսովոյի: ԱՄՆ-ի համար այս տարածաշրջանը աշխարհաքաղաքական կամուրջի դեր ունի, որով նա ցանկանում է ելք ունենալ դեպի Կենտրոնական Ասիա, Իրան, Չինաստան եւ այլն: ԱՄՆ-ից, ՆԱՏՕ-ի երկրներից կամ իրենց դաշնակից պետությունների կողմից բազմիցս քննարկվել է Ղարաբաղում միջազգային խաղաղապահներ մտցնելու սցենարը` միաբեւեռ աշխարհի ձեւավորեւման համատեքստում եւ Մերձավոր Արեւելքի սահմանները վերաձեւակերպելու ամերիկյան ծրագրերում: Բայց ընդամենը մի քանի տարի անց աշխարհում իրավիճակը արմատապես փոխվեց, եւ այժմ ոչ ոք այլեւս չի հիշում այդ ծրագրերի մասին:

– Այս համատեքստում ղարաբաղյան կոնֆլիկտի շուրջ հնարավո՞ր են փոփոխություններ, թե՞ հիմա աշխարհը դրա ժամանակը չունի` հաշվի առնելով կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարը:

– Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ներկայիս պատերազմը կարող է շարունակվել առաջին հերթին այն պատճառով, որ զիջումները հավասարապես անընդունելի են ինչպես Հայաստանի, այնպես էլ` Ադրբեջանի համար: Երկու երկրներում գերակշռող անհաշտ տրամադրությունների ֆոնին չկա որեւէ հրաշք մոտեցում, որը կարող է իրավիճակի լարումից շրջադարձ կատարել դիվանագիտական ճանապարհի: Այնուամենայնիվ, ներկայիս կորոնավիրուսային պանդեմիան կարող է կատարել իր սեփական ճշգրտումները: Այն արդեն արմատապես փոխում է ամբողջ միջազգային իրավիճակը, եւ ակնհայտ է, որ Հարավային Կովկասում մեծ փոփոխություններ տեղի կունենան: Ղարաբաղյան հակամարտության համատեքստում էականորեն կարեւորվում է Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների համաճարակի դեմ պայքարի արդյունավետությունը` դրա բազմաթիվ ավերիչ հետեւանքների հաղթահարման գործում: Արդյունքում ` հետհամաճարակային իրավիճակում, ուժերի հավասարակշռությունը կարող է էապես փոխվել, քանի որ հակամարտության կողմերից յուրաքանչյուրը, որը կորոնավիրուսային համաճարակից ամենաքիչը կորուստներ կունենա, կլինի ավելի ուժեղ դիրքում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի