Ավելի մեծ ճգնաժամ կսկսվի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին. Ահարոն Ադիբեկյան

Արխիվ 16-20

Օրվա իշխանությունից նախ հիասթափության, ապա նաեւ վերջինիս վարկանիշի անկման մասին սկսել է բարձրաձայնել անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իսկ թե կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում գեներացվող դժգոհության ալիքի ֆոնին իրականում ինչպիսի վարկանիշային անկում է ունեցել իշխող քաղաքական ուժը՝ Փաշինյանի գլխավորությամբ, «Իրավունքը» հետաքրքրվեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՑ:

- Քանի որ կառավարության աջակցության ծրագրերից օգտվում է հիմնականում քաղաքականապես բավականին պասիվ զանգվածը, այսինքն՝ խանութների, սրճարանների եւ ընդհանրապես՝ հասարակական սպասարկման ոլորտի աշխատակիցները եւ թոշակառուները, ինձ թվում է, որ այս ամենը, համենայնդեպս, դրական առումով իրենց վարկանիշի վրա շատ լուրջ ազդեցություն չի ունենա: Միգուցե, այդ աջակցությունից օգտվող մարդիկ շնորհակալության զգացումով ինչ-որ նախընտրական շրջանում ակտիվանան, բայց սա հայերին շատ նման չէ:

– Պարոն Ադիբեկյան, իշխանափոխությունից ուղիղ երկու տարի է անցել, ըստ Ձեզ, իշխող քաղաքական ուժը պահպանե՞լ է իր ընտրազանգվածը:

– Պետք է որեւէ մեկը ֆինանսավորում հատկացնի, որպեսզի այդ հարցումը հնարավոր լինի անցկացնել, քանի որ ես միշտ հանրային կարծիքն եմ հայտնում, այլ  ոչ թե իմ սեփական տպավորությունն եմ ներկայացնում: Իհարկե, մի տարբերակ էլ կա. ԶԼՄ-ների համապարփակ անալիզ ենք անում ու դրական եւ բացասական գնահատականները ուսումնասիրում, ինչից կարելի է որոշակի եզրահանգումներ անել: Ասեմ, որ լուրջ, խորքային քննադատություն չենք տեսնում, բայց այն, որ իշխող քաղաքական ուժի շրջանակում պառակտում կա՝ այս իրավիճակից դուրս գալու եւ հետագա զարգացումների վերաբերյալ, ակնհայտ է: Նշանակում է, որ, այնուհանեդերձ, վարկանիշի փոփոխություն կա, քանի որ բոլորի սպասումները չեն իրականացվել: Սա կարող է ընդհանուր պատկերացում տալ հանրային կարծիքում ներկայիս իշխող ուժի կերպարի վերաբերյալ, որովհետեւ մեզ մոտ հանրային կարծիքը, այսինքն՝ իմիջը եւ այլն, ոչ թե այն է, թե ինչ են իրենք ներկայացնում, այլ՝ ինչ է արտացոլվում  հանրային գիտակցության մեջ: Հարկավոր է բավականին լուրջ ուսումնասիրություն կատարել, հարցում իրականացնել եւ պարզել:

– Այս օրերին նկատելի է, որ կոմունալի վարձավճարներով, այլ խնդիրներով պայմանավորված՝ սոցիալական բունտ է հասունանում ընդդեմ իշխանության: Ի՞նչ է հուշում Ձեր փորձը՝ այն կարո՞ղ է լուրջ հետեւանքներ ունենալ իշխող քաղաքական ուժի համար:

– Այն լուրջ հետեւանք կունենա կորոնավիրուսից հետո, որովհետեւ հիմա դեռ մարդիկ սնվում են տանը մինչեւ համավարակը կուտակած մթերքով ու գումարներով: Աշխատանք չկա, գործարանները կանգնած են, թեկուզեւ բացվեն էլ, սա չի նշանակում, որ միանգամից նրանք կհասնեն տնտեսական այն մակարդակի, որը եղել է մինչեւ կորոնավիրուսի տարածումը: Այնպես որ, ավելի մեծ ճգնաժամ կլինի օգոստոս-սեպտեմբեր ամսին, երբ սառնարանները եւ նկուղները լրիվ կդատարկվեն: Ի դեպ, կան որոշակի գիտական ուսումնասիրություններ, որ արյան երկրորդ խումբ ունեցողներն ավելի են հակված հիվանդանալու կորոնավիրուսով եւ մահացության տոկոսը իրենց մոտ բավականին բարձր է: Հայերի 80 տոկոսն ունեն արյան երկրորդ խումբ, ուստի, առիթից օգտվելով, ուզում եմ հորդորել՝ հայեր, զգուշացե՛ք, դուք ավելի խոցելի եք կորոնավիրուսի նկատմամբ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի