ԿՈԳՆԻՏԻՎ ԴԻՍՈՆԱՆՍ՝ ԻՇԽՈՂ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՍՈՐՈՍԱԿԱՆ ԹԵՎՈՒՄ
Արխիվ 16-20Հայտնի սորոսականները փոխում են մարտավարությունը, նրանք այլեւս ոչ թե օրվա իշխանությանը սատարողների շարքում են, այլ կրկին փորձում են տեղավորվել ընդդիմադիր դաշտում՝ ամենայն հավանականությամբ, հաջորդ իշխանափոխության արդյունքում կրկին իրենց տեղն ու դիրքը ունենալու համար: Այս մասին են փաստում ոչ միայն հայտնի սորոսականների քննադատական գրառումները սոցցանցերում, այլ նաեւ նրանցից ոմանց հայտնվելը կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնողների կողքին: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` նման որոշումը խիստ անհարմար իրավիճակ է ստեղծել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության սորոսական թեւում: Նրանք անգամ երեկ, երբ թեժ բանավեճ էր ընթանում խորհրդարանում երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ, անգամ մի ծպտուն չհանեցին՝ իշխանությանն ընդդիմությունից պաշտպանելը թողնելով գործընկերների ուսերին: Ըստ էության, թեպետ դանդաղում են քննադատել իրենց իսկ իշխանությանը, բայց նաեւ չեն շտապում «դոշ տալ»: Սա թերեւս աննկատ չի մնացել նաեւ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար կազմում, իսկ թե ինչպես վարվել սեփական թիմի սորոսական ճյուղի հետ, իրենք էլ չգիտեն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

