ՔԱՅԼԱՍԵՐՎԱԾ «ՏՐՆԳԻ» ՀԻԱՍԹԱՓՎԱԾ «ՊՈՂՈՍՆԵՐԻ» ԳԼՈՒԽՆԵՐԻ ՎՐԱ

Արխիվ 16-20

Ընտանիքներով կարող ենք զբոսնել բոլ-բոլ, մերսի քեզ, Փաշինյան Նիկոլ: Ժողովրդիս վարչապետն ավետեց, որ որոշ սահմանափակումներ մեղմացվում են. «Այս րոպեներին պարետը նոր որոշում է ստորագրում. հանվում է ոչ ավել, քան 1 մետր հեռավորությամբ ֆիզիկական վարժություններ ու հեծանվավարություն իրականացնելու նախկին սահմանափակումը, նոր սահմանափակումներ են դրվելու, թուլացվելու է ռեժիմը, թույլատրվելու է բնակության վայրին մոտ 1 կմ տարածքով զբոսնել, ժամերը կսահմանի պարետը` առավոտյան ժ. 10-12, երեկոյան ժ. 19:00-21:00, պայմանով, որ ընտանիքի անդամները կարող են իրար հետ զբոսանքի դուրս գալ»: Եվ առհասարակ, առաջիկա 10 օրվա ընթացքում տնտեսական գործունեության բոլոր տեսակները կբացվեն, բայց անվտանգության կանոնների պահպանմամբ:

 

«ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ» ԽԱՂԵՐ ԹԻՄԻ ՆԵՐՍՈՒՄ

Սակայն մի շտապեք մինչ գերեզման երախտապարտ լինել մեծն առաջնորդին: Նիկոլը հերթական անգամ արդարացրեց #ՍուտՆիկոլ կարգախոսը` հետ կանգնելով ապրիլի 6-ի իր խոստումից, որ կոմունալները չվճարած քաղաքացիների գազը, լույսը եւ ջուրը չեն անջատվի արտակարգ դրության ընթացքում: Նա չզլացավ նաեւ համեմատաբար բարվոք ֆինանսական վիճակում գտնվող քաղաքացիներին պիտակել մանր ժուլիկներ, ովքեր օգտվում են առիթից եւ իրենց չվճարումներով փլուզում են էներգահամակարգը: Իրականում իրավացի է քաղաքագետ Աղասի Ենոքյանը` պնդելով. «Դու իսկի քո երկրի ներսում մի հատ Գազպրոմի ու ՀԷՑ-ի հետ չես կարողանում պայմանավորվես, դու ո՞նց ես Ղարաբաղ բանակցելու, տղա ջան»:

Իսկ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ քաղաքական գնահատական տվեց Նիկոլի հերթական լկտի ստախոսությանը. «Այսօր Նիկոլ Փաշինյանը ծծեց նաեւ ժողովրդի լավատեսության վերջին կաթիլներն իր հանդեպ` տասնյակ հազարավոր մարդկանց թողնելով մեն-մենակ խորացող սոցիալական աղետի պայմաններում: Միակ բանը, որ նա եւ իր` թյուրիմացաբար պետական Օլիմպոսին հասած ու արտոնությունների վրա թառած պարազիտ թիմը կարողանում է, նախկիններին անվանարկելն ու պիտակավորելն է»: Բայց. «Կառավարության տոտալ անգործության եւ մեծամիտ դատարկության պատճառով օրվա հացի խնդիր ունեցող հարյուր հազարավոր մեր հայրենակիցները: Քանզի լավ գիտեն, որ «Սերժի դեմ» իրականացվող հերթական գրոհով ոչ իր տան ճրագն է վառ մնալու, ոչ էլ իր երեխեքին է կերակրելու»:

Իսկ չվճարումների պատճառով «տան ճրագը» մարած քաղաքացիներն արդեն երկրորդ օրն է` բողոքի ակցիաներ են անում կառավարության մուտքի մոտ: Բողոքողների մեջ հայտնվել է նույնիսկ այնպիսի քյառթու «պողոս», ինչպիսին է 2018-ին հարազատ դստերը Նիկոլ անվանակոչած կերպարանքը: Չկայացած դիկտատորիկ Նիկոլն էլ հասկանում է, որ աշխատանք չունեցող զայրացած մարդկանց չի կարող փողով ապահովել, բայց միաժամանակ չի կարող ո՛չ դեմներն առնի, ո՛չ էլ վախեցնի «նախկինների վերադարձի» ուրվականով: Այդ պատճառով էլ նա շտապեց հայտարարել, որ 10 օրվա ընթացքում բոլորին կուղարկի աշխատանքի: Անշուշտ, այդ որոշումը կապ չունի վարակի դեմ պայքարի տրամաբանության հետ: Դատելով Արսեն Թորոսյանի ասածից` շուտով մահճակալային հզորություններ չեն ունենա, որպեսզի բոլոր վարակվածներին պահեն բուժհիմնարկներում եւ «վիրուսանոցի» վերածված հյուրանոցներում, ուստի` ում վիճակը թեթեւ է, բուժվելու են տներոում: Պարետ Տիգրան Ավինյանին, խոշոր հաշվով, բավարարում է «ինչքան վատ, այնքան լավ» վիճակը, մարդկանց չաշխատելը եւ սոված ու անլույս գազազելը օբյեկտիվորեն մոտեցնում է Նիկոլին ամբոխի կողմից հոշոտելու պահը, երբ կարելի է սահուն վերցնել իշխանությունը: Իսկ Նիկոլը, որոշելով արագացված տեմպերով լիկվիդացնել արտակարգ դրությունը, հույս ունի գոնե մի քիչ էլ երկարացնել սեփական իշխանությունը: Ճիշտ է, վերացնելով արտակարգ դրությունը, նա բացելու է համատարած բողոքի ցույցերի Պանդորայի արկղը, սակայն դրանց ագրեսիվության «գրադուսը» մի քիչ ավելի ցածր կլինի:

ՍԱՐՍԱՓ ԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ ԵՎ ԻՇԽԱՆԱԶՈՒՐԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ

Մայիսի 8-ին` Շուշիի ազատագրման օպերացիայի տարեդարձին, լինելու է այդ օպերացիայի կարեւոր դերակատարներից մեկի` Ռոբերտ Քոչարյանի հերթական դատական նիստը: Եվ նիստին ընդառաջ ազդակ է հնչում Մոսկվայից: Հեղինակավոր «Կոմսոմոլսկայա պրավդան» հրապարակում է կոշտ հոդված` «Ինչո՞ւ են Հայաստանի նախկին նախագահին առանց դատի 500 օր պահում բանտում»: Ե՛վ Նիկոլի, ե՛ւ նրա տեղը գրավել ձգտող Ավինյանի համար Քոչարյանին ինչպես բանտում պահելը, այնպես էլ ազատ արձակելը վատ տարբերակներ են: Նա կարող է դառնալ գազազած ցուցարարների բավականին արդյունավետ առաջնորդ: Բայց նիկոլասորոսական խունտայի համար ոչ պակաս վտանգավոր է եւ հմուտ շախմատիստ Սերժ Սարգսյանը: ՀՀ երրորդ նախագահը արտակարգ դրության ավարտին պես հանդես է գալու մեծ ասուլիսով, որը քարը քարին չի թողնի ռեժիմի սարքած բոլոր միֆերից: Ու հենց Սերժ Սարգյանից վախենալով` փորձում են հիստերիկ ձեւով սանձազերծել քրեական հետապնդում ընդդեմ նրա փեսայի` պաշտոնաթող դեսպան Միքայել Մինասյանի: Եվ դա արվում է նույնիսկ Նիկոլի խոսնակի մակարդակով: Ինչպես նշել է փաստաբան Ամրամ Մակինյանը. «Ծանոթանալով Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակի «սկանդալային գրառմանը»` այլեւս չենք տարակուսում ոչ իրավապահ մարմիններին իջեցվող ակնհայտ քաղաքական պատվերի բնույթից, ոչ էլ` զարմանում բացահայտ զրպարտություն տարածելու մոլուցքից: Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի վերաբերյալ երկու տարի շարունակ երկրի քաղաքական իշխանությունների պարբերաբար արվող կեղծ հայտարարությունների հերթական մաս կազմող այս ֆեյսբուքյան գրառմանը կարելի էր անգամ չանդրադառնալ, եթե ցինիկ եղանակով չհատվեին իրավունքի գերակայության, իշխանության տարանջատման եւ բարոյականության գրված եւ չգրված սահմանները: Ակնհայտ է` իրավապահ մարմիններն առաջիկա օրերին «գրպանում իր գցելու սկզբունքով» փորձելու են կյանքի կոչել հարգարժան խոսնակի կողմից վկայակոչված «վարչապետի ակնկալիքը»:

Նիկոլի խոսնակի խայտառակ գրառմանն անդրադարձել է եւ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը. «Մի ամբողջ պետություն եւ նրա իրավական համակարգը սոցիալ-տնտեսական այս դժվարին պայմաններում անգամ սեփական քմահաճույքներին ու անձնական վրեժխնդրությանը ծառայեցնելու մարմաջով տառապող ղեկավարի անպատասխանատու հայտարարությունները վաղուց դուրս են ողջամտության ու իրավական տրամաբանության սահմաններից եւ այդ հարթության մեջ մեկնաբանման ենթակա չեն: Ի դեպ, լավ կլինի վարչապետի մամուլի քարտուղարը տեր կանգնի իր ղեկավարի բովանդակազուրկ լայվերին` հասարակության մեջ օրեցօր խորացող հիասթափությունը եւ դրա վտանգավոր հետեւանքները կանխելու նպատակով»:

Իսկ ԱԺ-ում արդեն բանը բանից անցել է: Եթե Ալեն Սիմոնյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ բանավեճը հասել է «ա՛յ հոգնած», «քաղաքական տրյապկա» եւ «անբարոյականի վաստակ» որակումների, ապա մնում է կարոտով հիշել նույնիսկ Շմայսի պես պատգամավորներին: Ախոռի վերածված ԱԺ-ն ընդունակ չէ կատարել իր օրենսդիր գործառույթը, բայց միաժամանակ այդտեղ առաջ են տանում հերթական այլանդակ կոնվենցիան, որով պարտադիր է դարձվում մինչեւ 10 տարեկան մանուկների «աչքերը բացելը» սեքսի բոլոր տեսակների վերաբերյալ: Քայլասերված մանդատավորների ուղեղներն այնքան են բթացել աստղաբաշխական պարգեւավճարներից, որ երեւի իրենց հաշիվ չեն տալիս... Թերեւս այս ԱԺ-ի շուտափույթ լուծարումը լավագույն ելքն է թե՛ երկրի, թե՛ վայ-պատգամավորների համար:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի