Ի՞նչ են խոսում տեղաբնակները Գավառում կատարված վենդետայի մասին
Արխիվ 16-20Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում ապրիլի 28-ի հնչած կրակոցների հետեւանքով 2 քաղաքացու նկատմամբ վայրագությունից հետո Գավառում իրավիճակը կտրուկ լարվել է։ Տեղի է ունեցել դաժան վենդետա, և դա այն դեպքում, երբ ոստիկանապետ Արման Սարգսյանն անձամբ եղել է դեպքի վայրում, ոստիկանությունը փաստորեն չի կարողացել վերահսկել իրավիճակը։
Դանակներով զինված անձինք մտել են Գավառի հիվանդանոց, որտեղ այդ ժամանակ հսկողություն էին իրականացնում ոստիկանական ուժերը, հիվանդանոցում գտնվողներից երկուսի կոկորդը կտրել, մեկին՝ ծեծի ենթարկել։
Դրանից հետո նշված անձինք կարողացել են հեռանալ հիվանդանոցից։ Փաստորեն, ոստիկանները չեն կարողացել ոչ միայն կանխել հանցագործությունը, այլև ձերբակալել հանցագործությունը կատարողներին։
Մեր տեղեկություններով՝ 2 քաղաքացիները, որոնց կոկորդը կտրել են, հարազատ եղբայրներ են. նրանցից մեկի անունն Արմեն է:
Iravunk.com-ի տեղեկություններով, Գավառ քաղաքում լուրեր են պտտվում, որ այն ամենն ինչ կատարվում է Գավառում նաև մարզպետ Գնել Սանիսյանի թուլությունից և իմիջայլոց վերաբերմունքից է:Գավառ քաղաքում պտտվող լուրերի համաձայն, այս ամենը նաև մարզպետի թույլ աշախատանքի արդյունքն է: Գավառ Քաղաքում շրջանառվող լուրերի համաձայն, Գեղարքունիքի մարզպետարանը ևս ոչնչով հետ չի մնուն մնացյալ մարզպետարանից, և այստեղ կրկին խնամի, բարեկամանական հարաբերություններն են տիրում: Մեր աղբյուրը նաև նշում է, որ կռիվը ծագել է Նորատուս համայնքի բնակիչ «Նորատուսցի արջ» մականունով մի ինչ որ տղամարդու և ռազմական ոստիկանության քննիչի միջև: Գավառ քաղաքում պտտվող լուրերի համաձայն, վեճը սկսվել է այն բանից, որ ինչ-որ դեռահասներ վեճի են բռնվել,ապա դիմել վերոնշյալ անձանձ խնդիրը կարգավիրելու համար:
Մեր աղբյուրը նաև հայտնում է, որ երիտասարդների վեճի պատճառները տարբեր կերպ են մեկնաբանվում: Մի մասը խոսում է, որ վեճը տեղի է ունեցել ինչ-որ մի Գավառի պետական համալսարանի ուսանողուհու պատճառով, իսկ ահա մի մասն էլ նշում է, որ պարզապես ինչ-որ անհասկանալի լեզվակռիվ է սկսվել, որն էլ իր հերթին, մի կաթիլ մեղրի պատմությունն է հիշեցնում:
Հ. Գևորգյան

