Սամվել Ալեքսանյանի աշխատակիցները կրկին աշխատավարձ չեն ստացել
Արխիվ 16-20Սամվել Ալեքսանյանին պատկանող գործարաններից մեկում ավանս չեն ստացել: /այս մասին այսօր Iravunk.com-ի հետ զրույցում նշեց Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս տեքստիլ» կարի արտադրամասի աշխատակիցներից մեկը:
Արտակարգ դրությունն ու կորոնավիրուսային իրավիճակը կարծես նախկին պատգամավոր, գործարար, օլիգարխ Սամվել Ալեքսանյանին բոլորովին չի մտահոգում, տպավորություն է, որ նախկին պատգամավորն անում է այն, ինչ ինքն է ցանկանում, շրջանցելով իշխանությունների կողմից ներկայացված մի շարք դրույթներ:
Արտակարգ դրության մեկնարկից հետո չգիտես ինչու իր անհնազանդ կեցվածքով և անբարեխիղճ պահվածքով հիմնականում աչքի է ընկնում գործարար Սամվել Ալեքսանյանը,մասնավորապես այն, որ վերջինս կիսով չափ է վճարում իրեն պատկանող այն գործարանների աշխատակիցների աշխատավարձերը:Վերջերս էլ անգամ խոսակցություններ են պտտվում, որ Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի աշխատակիցները նամակներ են ստացել այն մասին, որ պետության կողմից տրամադրվող միջոցառումներից մեկի ժամանակ ստացված գումարները հետ վերադարձնեն:
Ինչպես ժողովրդական առածն է ասում «Առանց կրակ ծուխ չի լինում», և ակամայից հարց է առաջանում, ինչո՞ւ հենց Սամվել Ալեքսանյանը, ինչո՞ւ են հենց նրա անվան շուրջ պտտվում նմանատիպ խոսակցություններ: Իսկ ահա այս ամենն էլ երևի քիչ էր, սրան գումարվում է նաև այն, որ «Ալեքս տեքստիլ» կարի արտադրամասի աշխատակիցներն ապրիլ ամսվա համար նախատեսված 20.000 դրամ ավանսը չեն ստացել:
Մեր աղբյուրը նշում է, որ ամեն ամսի 20-ին պարտադիր կերպով ստացել են 25.000 դրամ ավանս, սակայն ապրիլ ամսվա համար նախատեսված ավանսն այս անգամ չեն ստացել: Մեր զրուցակցի խոսքով՝ աշխատակիցները հայտնվել են բավականին ծանր ֆինանսական վիճակում:
Հ. Գևորգյան

