Մի քանի ժամվա մեջ չորս ընտանիքի լույս մարեց՝ սա անհետեւանք չի մնա. Գավառի սպանության հետքերով
Արխիվ 16-20Երեկ Գավառում սպանված քննիչը՝ Զորիկ Պարոնիկյանը, համաքաղաքացիների կողմից բնութագրվում է, որպես հավասարակշռված, իր գործին նվիրված տղամարդ: Ընտանիքն էլ շատ զուսպ, նորմալ ընտանիք է: Ողջ քաղաքը սգում է կատարված ողբերգության համար: <<Ով կսպասեր, որ օրը ցերեկով, արտակարգ դրության պայմաններում կարար սենց արյուն թափվեր, մի քանի ժամվա մեջ չորս ընտանիքի լույս մարեց՝ սա անհետեւանք չի մնա>>, -նշեցին Գավառի մեր աղբյուրները:
Լուսանկարում սպանված քննիչ Զորիկ Պարոնիկյան է:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

