Իրավիճակը գյուղում լարված է, ոչ ոք չգիտի, ինչ ոնց, իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից
Արխիվ 16-20Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ ապրիլի 28-ի հնչած կրակոցների հետեւանքով 2 քաղաքացու սպանությունից հետո Գավառում իրավիճակը կտրուկ լարվել է։ Տեղի է ունեցել դաժան վենդետա, և դա այն դեպքում, երբ ոստիկանապետ Արման Սարգսյանն անձամբ եղել է դեպքի վայրում, ոստիկանությունը փաստորեն չի կարողացել վերահսկել իրավիճակը։
Դանակներով զինված անձինք մտել են Գավառի հիվանդանոց, որտեղ այդ ժամանակ հսկողություն էին իրականացնում ոստիկանական ուժերը, հիվանդանոցում գտնվողներից երկուսի կոկորդը կտրել, մեկին՝ ծեծի ենթարկել։
Ի՞նչ իրավիճակ է այս պահին մարզում՝ մասնավորապես Նորատուս համայնքում, քանի որ սպանվածներից մեկը՝ հայտնի հեղինակություն Ալիկ Բանդուրյանի մտերիմ ընկերն էր, համայնքում հայտնի <<Նորատուսցի արջ>> մականվամբ:
<<Իրավիճակը գյուղում լարված է, ոչ ոք չգիտի, ինչ ոնց: Հիմա պետք է ամեն ինչ անել, որպեսզի առկա լարվածությունը թուլանա, թե չէ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Խնդրում եմ ավելորդ հարցեր մի տվեք>>,-մեզ հետ զրույցում ասաց Նորատուսի համայնքապետ Մուրադ Հարությունյանը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

