Շնորհավորում եմ ձեզ, Ռուբիկոն արդեն անցել եք. Արտակ Զաքարյան

Արխիվ 16-20

“Դըմփ, դըմփ, հո՛ւ»-ն հենց այնպես չէր մտածված: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Թեկուզ եւ Ջորջ Օրուելի «Նորալեզվի հիմնական նպատակը՝ մտքի ծավալների նեղացումն է» միտքը ակտուալ է ժամանակակից աշխարհում, այնուամենայնիվ նախընտրելի եւ պարտադիր է օրենսդիր մարմնում հնչեցնել կենդանի խոսք` բովանդակային առումով հստակ ասելիքով:

Միեւնույն ժամանակ պարտադիր է գրական բառամթերքի գործածումն ու խոսքի մշակույթի դրսեւորումը, անշուշտ, հիշելով, որ խոսքային լավագույն ավանդույթներ եւ մշակույթ ունեցող ժողովուրդ ենք, եւ որպես ժողովրդի ընտրյալներ, պարտավորված եք լեզվի բառամթերքի լավագույն շերտերն օգտագործել: Այստեղ կարեւորվում եւ առանցքային նշանակություն է ձեռք բերում խորհրդարանի եւ քաղաքացիական հասարակության միջեւ ձեւավորված երկխոսությունը, որի կայացվածության աստիճանից բխում է խորհրդարանական մշակույթը:

Այսպես կոչված հեղափոխության եւ նրա լիդերի «դաստիարակած» քաղաքացիական հասարակությունը վերջին տարիներին տեսել է ստախոսություն, կեղծիք, խաբեություն, մանր քաղաքական ժուլիկություն, ավանտյուրա, քաղաքական ընդդիմախոսներին հայհոյանք, հոգեբանական եւ տեղեկատվական տեռոր եւ այլն: Հետեւաբար այդ քաղաքացիական հասարակության ընտրած խորհրդարանն էլ պետք է լինի այդ ամենի խտացված դրսեւորումը: Ոչ մի զարմանալու բան չկա:

Ունենք էյֆորիկ տրամադրությունների հիման վրա, քաղաքացիների մոտ 30%-ի կողմից, ամբոխավարական եղանակով ձեւավորված մեծամասնություն՝ առանց քաղաքական կենսագրության ու պատկերացումների:

«Տներից հանել սամասուդ անել, սատկացնել», «թաթիկներն ու գլուխները կկտրենք», «վնգստում են», «ու՞մ շունն ա», «շնաբարո դուրսպրծուկ», «լավատեսություն ծծող» «տրյապկա», «մոմ ծախեք», «մնացուկներ», «լափել են», «թափթփուկներ», «փռելու ենք ասֆալտին», «այբբենարանը պետք է աղբանոց նետվի», «պատերով ենք տալու», «ոչ մի ձուկ, ոչ մի մուկ չի պլստալու», իշխանական ֆեյքերի հայհոյանքներ եւ այլն: Սա է ձեր սերմանած քաղաքական մշակույթը:

Սա այն է, ինչն արդեն երկու տարի է մտել է մեր տեսադաշտ, ու դուրս չի գալիս: Օրեցոր ավելի ու ավելի կատարելագործված տեսք ստանալով, հասնում է սեռական բնույթի հայհոյանքների՝ այն ինչ երեկ տեսանք խորհրդարանում: Շնորհավորում եմ ձեզ, Ռուբիկոն արդեն անցել եք:

Սակայն տիեզերքն ունի պատճառի եւ հետեւանքի օրենքը, որի համաձայն այս ամենը վերադառնալու պարտադիր հատկություն ունի: Եվ պատահական չէ, որ սոցցանցերում արդեն զանգվածային հայհոյանքների, սուր քննադատության ու դժգոհությունների են արժանանում հենց գործող իշխանությունները: Իսկ ինչո՞ւ է այդպես, եւ ինչո՞ւ են թվացյալ մեծ լեգիտիմություն ունեցող իշխանություններն արժանանում նման վերաբերմունքի: Ո՞ւր կորան այն մեծ ակնկալիքներն ու հայսերը:

Պատճառները պարզ են: Միշտ պետք է հիշել, որ խորհրդարանական մշակույթն անմիջական կերպով կախված է ընտրական ինստիտուտի նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքից։ Որքան ցածր է ընտրություններին գիտակցաբար մասնակցող քաղաքացիների տոկոսը, այնքան ցածր է խորհրդարանական մշակույթի մակարդակը։

Եթե իշխանափոխության պատճառներն ու ընթացքն ինձ համար որոշ առումով հասկանալի են, ապա որեւէ մեկն ինձ չի կարող ապացուցել, որ 2018թ. ընտրությունները տեղի են ունեցել մարդկանց գիտակից ընտրության միջոցով՝ մտածված ու հավասարակշռված: Դըմփ, դըմփ հուն հենց այնպես չէր մտածված:

Մարդն իհարկե ընդունակ է սխալներ անելու, դա ինչ որ տեղ նույնիսկ անխուսափելի է: Չմտածված, էմոցիոնալ, էյֆորիկ, պահի տակ, տաք գլխով կայացված ցանկացած քայլ կամ որոշում որպես կանոն բերում է հիասթափության: 2018թ. դեկտեմբերի 9-ի ընտրություններում իրենց որոշման պատճառով շատերն այսօր սկսել են հայհոյել, փոշմանել, տարակուսել, ափսոսել, հիասթափվել ու դժգոհել: Մնում է հուսալ, որ քաղաականության այս դաժան կատակն այլեւս չի մոռացվելու ու չի կրկնվելու:

P.S. #Ապաշնորհկառավարում, #անբարտավանկեցվածք, #սոցիալականկոլլապս, #տնտեսականճգնաժամ, #քաղաքականաճպարարություն, #արագբացահայտվողխաբեություններ, #արտաքինմարտահրավերներ, #իրավիճակինոչադեկվատքայլեր, #արժեքներիոտնահարում, #դատարկաբանություն… Սրանք այն հեշթեգերն են, որոնք արդեն վերաբերում են գործող իշխանություններին:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի