ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 65 նոր դեպք․ ունենք 34 առողջացած
Արխիվ 16-20ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 29-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 65 նոր դեպք, ընդհանուր՝ 1932։
Առողջացել է ևս 34 պացիենտ, ընդհանուր՝ 900։ Փաստացի բուժում է ստանում 1000 մարդ։
Մահվան դեպքերի թիվը նույնն է՝ 30։
Անցկացված թեստերի ընդհանուր թիվը կազմում է 20189։

