Սեռային հավասարության իրավուքների «ռահվիրաներ», ո՞ւր եք. Հրանտ Սարկիսով
Արխիվ 16-20Անդրադառնալով խորհրդարանում այսօր տեղի ունեցած միջադեպին՝ ապրիլյան պատերազմի մասնակից ՀՐԱՆՏ ՍԱՐԿԻՍՈՎԸ գրում է. «Հատուկ մի խումբ ակտիվիստների, սեռային հավասարության իրավուքների «ռահվիրաների», իրենց մարդու եւ քաղաքացու իրավունքների պաշտպան հռչակողների համար... Ո՞ւր եք ժողովուրդ, էս երկիրը քաղաքացիական հասարակություն ունի, թե՞ ոչ, ավելի ճիշտ, երբ պետք ա քննադատել ընդդիմությանը, ապա քաղհասարակությունը կա, ապրում ա, շնչում ա... իսկ երբ իշխանությանը, ապա ձայն բարբառո անապատի։
Այսօր ականատես եղանք մի շատ վատ տեսարանի, որի նպատակն էր օրակարգից դուրս մղել «Լուսավոր Հայաստանի» կարեւոր առաջարկները, շեղել մարդկանց ուշադրությունը՝ դուռը թակող տեսուչներից։ Իսկ այդ ամենն ի՞նչ գնով արվեց...
Մի քանիսին անդրադարձել եմ, սակայն այս մեկն առավել կարեւոր կատեգորիա է։
ԼՀ խմբակցության անդամ, Անի Սամսոնյանը հայտնվեց քննադատության կիզակետում, սակայն անբարոյական քննադատության կիզակետում։ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը համարձակվեց քննադատել կնոջը, որի համար հիմնավորում բերեց վերջինիս կին լինելը, թույլ է ու զզվելի պարոն փոխխոսնակ, իսկ առավել զզվելի է, երբ մի խումբ անհասկանալի ծագում ունեցող «քաղաքական գործիչներ» հրճվում էին փոխխոսնակի նման ցածրորակ ելույթից։
Ապրե՛ս, Անի ջան, խստորեն դատապարտում եմ նման պահվածքն ու աջակցությունս եմ հայտնում քեզ։
Իսկ ՖԲ-յան այն կին ընկերներիս, ովքեր «մասնագիտացած» են կանանց իրավունքները պաշտպանելու հարցում, սակայն առաջնորդվում են երկակի ստանդարտներով՝ գիտեցե՛ք, որ այսօր ստեղծված միջադեպը ձեր դուռն էլ է թակելու, սակայն այդ ժամ դուք ինձնից կստանաք աջակցություն, խոսք եմ տալիս ձեզ»։

