«ՊԵՏՔ Է ՈՒՂՂԱԿԻ, ԿՈՆԿՐԵՏ, ՈՒՂՂՈՐԴՎԱԾ, ՀԱՍՑԵԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՑՈՒՆ»

Արխիվ 16-20

Պաշտոնական վիճակագրությունը երեկ ներկայացրեց հերթական «գլուխգործոցը»՝ այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները: Այդ թվում, վիճակագիրներն այն կարգի են իրենք իրենց գերազանցել, որ հայաստանյան մեռնող գուղատնտեսության համար ներկայացրել են 4.5 տոկոս աճ: Այն դեպքում, երբ Հայաստանում ցանքատարածությունները կրճատվում են աչքի առաջ. 2016թ.-ի 353.4 հազար հա-ի փոխարեն՝ անցած տարի մշակվել է ընդամենը 227.9 հազար հա՝ 125.5 հազար հա-ով պակաս (տես աղյուսակը): Հսկայական կորուստներ են նաեւ անասնապահությունում: Մասնավորապես` խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը 2017թ. 655 771 գլխից 2019թ.-ին նվազել է մինչեւ 571 861: Ընդ որում, սրանք նույն վիճակագրության թվերն են, եւ իրական վիճակը շատ ավելի ծանր է: Այսպիսով, ի՞նչ է կատարվում ոլորտում, փորձեցինք պարզել գյուղատնտեսության նախկին փոխնախարար ԱՇՈՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ:

- Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության վիճակը այսօր, ինչպես երբեւէ, չափազանց շատ մտահոգիչ վիճակում է: Գյուղատնտեսության ոլորտում այսօր կան բազմաթիվ, բազմապիսի խնդիրներ, որոնք օր առաջ պետք է օպերատիվ կերպով լուծել, այլապես հետագայում կկանգնենք լուրջ խնդիրների առաջ, որովհետեւ ունենք մարտահրավերներ:

– Կառանձնացնե՞ք առաջնային մարտահրավերները:

– Ամենակարեւոր մարտահրավերը կորոնավիրուսի համավարակն է, դրա հետեւանքով ճանապարհների փակվելը եւ պարենային անվտանգության խնդիրը:

– Բայց չէ՞ որ կառավարությունը գյուղացիներին առաջարկում է «անտոկոս» վարկերի տրամադրում:

– Այն տնտեսությունների համար, որոնց հնարավորություններն այս պահին համեմատաբար լավ վիճակում են, գուցե այդ անտոկոս վարկերը լրացուցիչ խթան հանդիսանան՝ իրենց տնտեսությունները ուժեղացնելու, զարգացնելու կամ նորմալ վիճակում պահելու առումով: Բայց գյուղացիական այն տնտեսությունները, որոնք այսօր օրվա հացի խնդիր չեն կարողանում լուծել իրենց համար, այս վարկերը լրացուցիչ ծանր բեռ է դառնալու: Քանի որ, բոլորն էլ կհամաձայնեն, որ վարկն ինքնին ծանր բեռ է: Իսկ այսօր գյուղատնտեսությամբ զբաղվող գերակշիռ մասը ոչ թե մեկ, այլ մի քանի վարկերի տակ է գտնվում, եւ լրացուցիչ վարկը ստեղծված իրավիճակում էլ ավելի մեծ խնդիրների առաջ կարող է կանգնեցնել գյուղացուն: Այնպես որ, ես մի առիթով ասել եմ եւ հիմա էլ կրկնում եւ հորդորում եմ գյուղացիներին՝ զերծ մնալ այդ առաջին հայացքից գրավիչ, բայց վաղը մի շարք խնդիրների առաջ կանգնեցնող անտոկոս վարկերից օգտվելուց: Մենք չգիտենք, թե ինչ է մեզ սպասվում վաղը:

– Ի՞նչ եք փոխարենը առաջարկում, պարո՛ն Հարությունյան:

– Պետք է ուղղակի, կոնկրետ, ուղղորդված, հասցեական աջակցություն գյուղացուն: Դրա անունը կդնեն սուբսիդավորում կամ այլ աջակցություն, չգիտեմ, բայց գյուղացու կողքին կանգնելը այսօր խիստ անհրաժեշտ է: Կառավարության կողմից այս պահին իրականացվող միջոցառումները հիմնականում իրավիճակային՝ իրավիճակից բխող արձագանքներ են: Բայց ոչ գյուղատնտեսության զարգացմանը միտված քայլեր: Կրկնում եմ, պետք էր համակարգված, շատ լուրջ աջակցման ծրագրեր իրականացնել, որոնք կապահովվեին մասսային էֆեկտը:

– Այս պահին գյուղատնտեսության ո՞ր ճյուղերն են առավել ռիսկային իրավիճակում:

– Ամբողջ գյուղատնտեսությունը՝ սկսած մեղվաբուծությունից, ավարտած այգեգործությամբ:

– Պարոն Հարությունյան, Դուք նախկինում զբաղեցրել եք գյուղատնտեսության փոխնախարարի պաշտոնը: Ըստ Ձեզ, որքանո՞վ էր նախարարությունների միացումը եւ, որպես այդպիսին, Գյուղատնտեսության նախարարության վերացումն արդյունավետ:

– Բացարձակ ճիշտ չէր, առավել եւս Էկոնոմիկայի նախարարությանը միացնելը: Իմ պաշտոնավարումից հետո են այդ գործընթացները զարգացել, իմ պաշտոնավարման ժամանակ նման խոսակցություններ անգամ չեն եղել: Բայց հետագայում, երբ ես լսել եմ, այդ զարգացումների մասին իմ մտահոգությունները հայտնել եմ, բայց փաստորեն ապարդյուն:

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի