«ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԱՅԼԵՎՍ ԺԱՄԱՆԱԿԱՎՐԵՊ ԵՆ»
Արխիվ 16-20«Կորոնավիրուսը տարիք չի հարցնում, եւ այն, որ շատ հաճախ ասում են, որ հիմնականում վիրուսը կարող է անդառնալի հետեւանքներ բերել մեծահասակների համար, դեռ չի նշանակում, որ երիտասարդները ապահովագրված են: Պարզապես նրանց դեպքում վտանգը առավել մեղմ է»: «Իրավունքի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Սարկավագյանը:
Անդրադառնալով մեր երկրում իրականացվող կանխարգելիչ միջոցառումներին` մեր զրուցակիցը նկատեց. «Գիտեք, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում կանխարգելիչ միջոցառումները երկրորդ պլան են մղվելու, որովհետեւ վիրուսն այլեւս անկառավարելի է, պարզապես անձնական հիգիենան է պահպանել պետք: Մասսայական կանխարգելիչ միջոցառումներն այլեւս ժամանակավրեպ են»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

