ԿԵՐԿԱՐԱՁԳԵ՞Ն ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՐԿԻՆ ԲԱԽՄԱՆ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ

Արխիվ 16-20

Կարծես թե իշխանական վերին օղակներում հերթական ճգնաժամային վիճակն ու դրանից բխող բախումային մթնոլորտն է հասունանում: Պատճառը նույնն է՝ ինչպես են դուրս գալու այս կորոնավիրուսային արտակարգ դրության տակից:

Այսպես, արագորեն մոտենում է արտակարգ դրության վերջնաժամկետը, այսինքն՝ կա՛մ պետք է դրանից հրաժարվել, կա՛մ եւս մեկ անգամ երկարաձգել: Տեխնիկապես երկարաձգելու հարցում խնդիր չկա. մի սովորական որոշում է, կգրեն, կպեչատեն, եւ վերջ: Ըստ որոշ աղբյուրների` այդ՝ երկարաձգելու տեսակետը «ատամներով» պահում է պարետ Ավինյանը, առողջապահության նախարար Թորոսյանը, այսինքն՝ կառավարության «մաքուր սորոսականի» համարում ունեցող թեւը: Իմաստն էլ կարելի է հասկանալ. արտակարգ դրության հաշվին այս թեւի հնարավորությունները բազմապատկվել են, եւ չեն ցանկանում հենց այնպես զիջել նման լծակները՝ հետագայի հետ կապված մի շարք մտավախություններից ելնելով: Գումարած դրան, կորոնավիրուսային արտակարգ դրությունը նաեւ ֆինանսական լայն դաշտ է ոմանց համար, որից «մեղք» կլիներ ձեռք քաշելը: Բայց կա մեդալի հակառակ երեսը: Ապրիլին մի կերպ կարողացան երկիրը յոլա տանել: Սակայն եւս մեկ ամսով արտակարգ դրության երկարացման դեպքում, անգամ կառավարությունում են հասկացել, որ երկրի բնակչության մոտ կեսին սովի են մատնելու: Այն խղճուկ միանգամյա ֆինանսական օգնությունը, որն ապրիլին հատկացվեց, բնակչության մի զգալի մասին «նստեցրեց ցամաք հացի», ասենք, արդեն այդ փողերն էլ վերջացել են: Գումարած դրան, անգամ այն քիչ ոլորտները, որտեղ աշխատանքը պահպանվում է կամ վերաբացվում, իրենց հերթին լրջագույն խնդիրներ ունեն: Ամենագլխավորը՝ չի գործում հասարակական տրանսպորտը, եւ աշխատողները կա՛մ ստիպված են աշխատավարձերի կեսը ծախսել տաքսիների վրա՝ այն մտքով, որ վերջը մոտ է, մի կերպ դիմանալ է պետք, կա՛մ էլ պարզապես չեն կարողանում աշխատանքի գնալ: Այսինքն, այդ թուլացումները գործնականում քիչ բան են տալիս, եթե չի գործում տրանսպորտը: Արդյունքում, պետք է եւս մեկ անգամ օգնություն տալ, բայց այս դեպքում նախորդ կիսատ-պռատ մեթոդը չի գործի. այդ դեպքում սոցիալական պայթյունի հավանականությունը ծայրահեղորեն աճում է: Կարելի է գնալ, օրինակ, Էդմոն Մարուքյանի առաջակած տարբերակով. հատկացնել 100 միլիարդ դրամ, դրանով կես միլիոն ընտանիքի 100 հազարական դրամ հատկացնել, իսկ թոշակառուներին՝ մեկ ամսվա թոշակ: Դա կարող է  սպասվող սովից փրկության ճանապարհ լինել, բայց  նախ այդ 100 միլիարդը գտնել է պետք: Հաշվի առնելով նաեւ, որ ապրիլ-մայիսին հայաստանյան տնտեսությունը կաթվածահար է եղել, եւ եթե դա մեկ ամիս էլ շարունակվի, արդեն արտակարգ դրության չեղարկումն էլ ոչինչ չի տա՝ ամեն ինչ վերջնականապես կպայթի: Ու Նիկոլը հասկանում է՝ առաջին հերթին հենց ինքն է մնալու այդ փլուզման տակ: Եվ ահա այստեղ է, որ առաջ են գալիս ներիշխանական հիմնական «բազարները»: Նիկոլյան թեւի համար միակ ելքը սահմանափակումներից հրաժարվելն է, որն առանց տրանսպորտի գործարկման հնարավոր չէ: Սակայն նրան փաստի առաջ են կանգնեցրել. վերջին օրերին ներկայացվում են նոր վարակվածների այնպիսի բարձր ցուցանիշներ ¥տես գրաֆիկը¤, որ եթե նման իրավիճակում տրանսպորտը գործի, մարդկային տեղաշարժերը բազմապատկվեն, ապա կբազմապատկվեն նաեւ վարակվածների թվերը: Ու էլի ողջ պատասխանատվությունը կմնա Նիկոլի վրա. ավինյանաթորոսյանական թեւը հանգիստ կասի՝ «Զգուշացնում էինք, չէ՞, որ անթույլատրելի է»: Ընդ որում, սա Նիկոլի համար իսկական թակարդ է: Այն առումով, որ եթե մեկ ամիս էլ արտակագ դրությունը երկարացվի, մեկ է, կորոնավիրուսը կա, դրա տարածումն անկանխատեսելի եւ անվերահսկելի հունի մեջ է, ունեցել ենք ¥երեկվա դրությամբ¤ 1800-ի կարգի վարակվածներ, այսինքն՝ երկրի բնակչության բացարձակ մեծամասնությունը չի վարակվել եւ իմունիտետ ձեռք բերել: Իսկ նման վիճակում կարող է մեկ-երկու ամիս էլ օրական մի քանի տասնյակ նոր վարակվածների շեմը պահպանվի, դրանով էլ՝ «զգուշացնում էինք, չէ՞, որ անթույլատրելի է» սպառնալիքը կմնա Նիկոլի գլխին կախված: Իսկ այդ սպառնալիքին ենթարկվելը, կրկնում ենք, առաջ է բերում մարդկանց կերակրելու կամ սոցիալական պայթյունի գերխնդիրը: Կարելի է նաեւ այդ սպառնալիքը մի կողմ թողնել եւ գնալ տնտեսությունը բացելու ուղղությամբ՝ վերադառնալով «կորոնավիրուսն ում շունն է» տրամաբանությանը: Բայց այս դեպքում այլ հարցեր են առաջ գալիս. իսկ ինչո՞ւ գնացին համատարած արգելափակումների ճանապարհով եւ տնտեսության հերն անիծեցին: Առավել եւս, երբ, ինչպես նաեւ վարակվողների դինամիկան է ցույց տալիս, վերջին երկու շաբաթներին, չնայած բոլոր սահմանափակումներին, իրավիճակը շատ ավելի բարդ է, քան նախկինում էր: Այս երկընտրանքից ելքը, ըստ մեր արժանահավատ աղբյուրի, Նիկոլը տեսնում է երկրորդ տարբերակով. գնալ սահմանափակումների որոշակի թուլացման, մինչեւ կգա արտակարգ դրության ժամկետի վերջն, ու պարզ կդառնա, թե համաճարակն ինչ ուղղությամբ է գնում: Ներիշխանական հակազդեցության լուծումն էլ Նիկոլն ունի. ի վերջո պաշտոնապես արտակարգ դրության եւ վիրուսի դեմն առնելու պատասխանատուն պարետն է եւ Առողջապահության նախարարը: Ընդ որում, Թորոսյանը կրկնակի խոցելի է. պետք եղած դեպքում կարող է շրջանառվել այն վարկածը, որ հենց նրա մասնագիտական եզրակացության հիման վրա է, որ կառավարությունը ուզած-չուզած գնաց արտակարգ դրության եւ դրա երկարացման՝ գիտակցելով, որ դա տնտեսությանը վնաս է, սակայն Թորոսյանն էր ասում, որ մարդկանց պետք է փրկել: Իսկ այդ թեւում լավ հասկանում են. իրեն փրկելու համար Նիկոլը ում ասես «ժերտվա կտա»: Բայց կարծես կա նաեւ հակաքայլը: Նախօրեին Թորոսյանը հայտարարեց, թե՝ պետք է փոխել հակակորոնավիրուսային ռազմավարությունը՝ «Բոլորին չհոսպիտալացնենք, կամ հյուրանոցներում չպահենք, այլ գնանք այլ երկրների օրինակով, երբ կորոնավիրուսով վարակվածության թեթեւ կամ ասիմպտոմ դեպքերը չեն հոսպիտալացվի, այլ կմնան տանը»: Ու անմիջապես էլ խոստովանում է. «Դա իր մեջ, իհարկե, վտանգներ է պարունակում, քանի որ գրանցվում են տնային փոխանցման դեպքեր, բայց դա կարող է լինել միակ հնարավոր ուղղությունը զարգացման, որովհետեւ հնարավոր չէ բոլորին պահել հիվանդանոցներում: Մեր խնդիրը կլինեն այդ դեպքում միայն միջին եւ ծանր դեպքերը»: Կարճ ասած, թողնում  են, որ վիրուսն ազատորեն տարածվի ¥չնայած առանց այդ էլ ոչ մի էական քայլ մինչ այս չեն արել¤, որը կտանի համատարած վարակման ճանապարհով: Հասկանալի է, պետք է, որ այս սցենարը Նիկոլի հետ համաձայնեցվեր, միգուցե այն հիմնավորմամբ, որ սա արագորեն համաճարակի հարցը լուծելու միակ տարբերակն է. բոլորը կվարակվեն, ինչպես գրիպի ժամանակ, եւ վերջ: Միայն թե, եթե ի սկզբանե այս տարբերակը գործեր, միգուցե հանրության համար ընկալելի լիներ: Բայց երբ գրեթե երկու ամիս մարդկանց տանն էին պահում, ու հիմա էլ սկսեն համոզել, թե՝ սա ճիշտ տարբերակն է, ապա պետք է նաեւ բացատրեն՝ իսկ ինչո՞ւ տնտեսությունը ոչնչացրեցին, որ պտտվեն-պտտվեն ու նոր միայն հասնեն 2016թ.-ի հունվարյան «խոզի գրիպի» դեմ ռազմավարությա՞նը: Ո՞վ է պատասխան տալու եղած բոլոր կորուստների համար. եւ հասկանալի է, այստեղ սլաքները կուղղվեն հենց Նիկոլին: Մի խոսքով, այն տպավորությունն է, որ ներկառավարական բազմաքայլ ինտրիգային խաղարկման փուլում ենք, որի մեկնարկը կտրվի այսօր-վաղը սպասվող պարետի մի քանի նոր որոշումներով:

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի