ՎԻՎԱ-ՄՏՍ. 500 ՍՄԱՐԹՖՈՆ ՀԵՌԱՎԱՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Արխիվ 16-20

Վիվա-ՄՏՍ-ը վերանայել է սոցիալական ուղղվածության ծրագրերի ցանկն ու կայացրել իրավիճակից բխող որոշում: COVID-19 դեմ համակարգված պայքարի եւ հեռավար կրթությունը նաեւ սոցիալապես խոցելի խմբերում ընդգրկված ընտանիքների դպրոցահասակ աշակերտներին հասանելի դարձնելու ծրագրի շրջանակներում, ընկերությունը 500 սմարթֆոն է նվիրաբերել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը: Xiaomi Redmi սմարթֆոնները տրամադրվում են բոլոր մարզերի այն դպրոցներին, որտեղ սովորում են ծրագրի շահառու դարձած աշակերտներ: Թիրախային խմբում են միայնակ ծնողների, սոցիալապես անապահով, երկու եւ ավելի դպրոցականներ ունեցող ընտանիքները:

ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության շրջանակներում, Վիվա-ՄՏՍ-ը հասանելի է դարձրել բազմաթիվ գործիքներ՝ կրթական առցանց հարթակներ ու բջջային հավելվածներ: Ընկերությունն այժմ աջակցում է հերթական՝ տեխնիկական սարքերի տրամադրման ծրագրին: Սմարթֆոնների բաշխման գործընթացն արդեն մեկնարկել է: Առաջին խմբաքանակը ստացել է Շիրակի մարզը: Ծրագրում ներառված են բոլոր մարզերը: Ճկուն լուծումներ ընձեռող սմարթֆոնները, համացանցային հարթակներն ու հավելվածների հասանելիությունը կարեւոր գործիք են դարձել ուսումնական գործընթացի համար:

«Իրավիճակով պայմանավորված՝ հեռավար ուսուցումը դարձել է օրակարգային: Մենք այնպիսի շրջան ենք ապրում, երբ բոլորից պահանջվում են արագ ու իրավիճակային լուծումներ ու որոշումներ, համակարգված աշխատանք եւ փոխգործակցություն՝ հեռավար կրթությունը բոլորին հասանելի դարձնելու, կրթության ընդհատում թույլ չտալու, կրթության ոլորտի մասնագետներին առավելագույնս աջակցելու համար: Այս եւ մի շարք այլ ծրագրերով վերահաստատում ենք մեր ընկերության՝ տարիների պատասխանատու մոտեցումը: Ձգտում ենք լինել այնտեղ, որտեղ կա մեր օգնության անհրաժեշտությունն ու հնարավորությունը: Վստահ եմ, որ միասին կհաղթահարենք այս մարտահրավերն ու կվերադառնանք բնականոն կյանքի»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Հեռավար կրթության կազմակերպման առաջին օրերից մարզերի հետ աշխատանքի արդյունքում կարողացանք շատ արագ հավաքագրել այն երեխաների տվյալները, որոնք չունեն տեխնիկական միջոցներ` դասընթացներին մասնակցելու համար: ԿԳՄՍՆ-ն համագործակցության կոչով դիմեց գործընկեր կազմակերպություններին. Վիվա-ՄՏՍ ընկերությունն առաջիններից էր, որ արձագանքեց մեզ` նախարարությանը, տրամադրելով 500 նոր սմարթֆոն: Մենք որդեգրել ենք սարքերի տրամադրման հետեւյալ սկզբունքը. ապահովել նախ սոցիալապես անապահով եւ բազմազավակ ընտանիքների դպրոցականներին: Առաջին 50 հեռախոսները տրամադրվել են Շիրակի մարզի աշակերտներին: Շնորհակալ ենք Վիվա-ՄՏՍ-ին` արագ արձագանքելու եւ կրթության կազմակերպման գործում իր ներդրումն ունենալու համար»,- ասել է ՀՀ ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:

Հիշեցնենք, որ մարզերից ստացված տվյալների համաձայն, ԿԳՄՍՆ-ն ազդարարել էր, որ հեռավար կրթություն ապահովելու համար, հանրապետության մարզերի դպրոցներում կա 24000 սարքի անհրաժեշտություն: Դրանց համալրման գործընթացում ներգրավվել են տարբեր ընկերություններ: Իրականացվում են անհրաժեշտ քայլեր՝ օր առաջ բոլորին օգտակար լինելու համար:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի