Մանկապղծության կոնվենցիան վավերացնելուն պատգամավորները տվեցին դրական եզրակացություն

Արխիվ 16-20

Մինչ հանրության ուշադրությունը սեւեռված է արցախյան հիմնախնդրի շուրջ՝ օրենսդիրները գտել են հարմար պահը, քննարկել եւ դրական եզրակացություն տվել «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» հարցին: Եվ, իհարկե, սա պետք է խորհրդարան բերեր ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի տեղակալը՝ ՔՐԻՍՏԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ: Ըստ զեկուցողի` կոնվենցիան կոչված է ապահովելու երեխաների պաշտպանվածությունը սեռական շահագործումից եւ սեռական բնույթի չարաշահումից` հաստատելով ընդհանուր չափորոշիչներ եւ սահմանումներ: Կոնվենցիան համալիր միջազգային ինստրումենտ է` միտված երեխայի սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնությունների կանխարգելմանը, զոհերի պաշտպանությանը, պատշաճ քննություն իրականացնելուն, իրազեկմանը եւ միջազգային համագործակցությանը: Կարճ ասած՝ Ստամբուլյան չարաբաստիկ կոնվենցիայի քույր կոնվենցիան է, որի թիրախում լինելու են երեխաները: Այս մասին «Իրավունքը» մանրամասներ պարզեց «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԻՑ:

– Լանզարոտում ստորագրված «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի երկրորդ հոդվածում նշված է խտրականության արգելման սկզբունքը. «Կողմերը պետք է ապահովեն, որպեսզի սույն Կոնվենցիայի դրույթները՝ մասնավորապես տուժածների իրավունքների պաշտպանության համար ձեռնարկվող միջոցառումներն իրականացվեն առանց խտրականության, այն է՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից, սեռական կողմնորոշումից, առողջական վիճակից, հաշմանդամությունից կամ այլ դրությունից»: Այս հոդվածում ներառված է նաեւ սեռական կողմնորոշումը: Այսինքն՝ կոնվենցիայի վավերացումով պետությունը պարտավորվում է ապահովել երեխայի կողմից իր սեռական կողմնորոշումը ընտրելու եւ այդ հիմքով խտրականությունից պաշտպանվելու իրավունքը: Ավելին, կոնվենցիան պարտադրում է դպրոցական ծրագրերում ներառել սեռական դաստիարակության նյութեր, երեխաների մոտ սեռական հարաբերությունների նկատմամբ վաղ տարիքից հետաքրքրություն առաջացնելու համար: Հաշվի առնելով կրթական ոլորտ պղծությունների քարոզ ներմուծելու կառավարության քաղաքականությունը, ապա պարզ է, որ այդ սեռական դաստիարակության ծրագրերը մշակելու են միասեռականներն ու իրենց իրավունքների պաշտպանները: Իսկ հոդված 6-ը վերաբերում է երեխաների ուսուցմանը. «Յուրաքանչյուր կողմ պետք է ձեռնարկի անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ ապահովելու համար, որպեսզի երեխաները տարրական եւ միջնակարգ կրթություն ստանալու ժամանակ տեղեկանան սեռական շահագործման եւ սեռական բռնության հետ կապված վտանգի հետ, ինչպես նաեւ իրենց պաշտպանելու միջոցների մասին՝ համաձայն իրենց կարողությունների: Նման տեղեկատվությունը, որ անհրաժեշտության դեպքում նաեւ ծնողների հետ համագործակցելով, պետք է տրամադրվի սեռական դաստիարակության առավել ընդհանուր համատեքստում, եւ հարկավոր է առանձին ուշադրություն հատկացնել վտանգավոր իրավիճակների վրա, մասնավորապես՝ կապված տեղեկատվական եւ հաղորդակցության նոր տեխնոլոգիաների օգտագործման հետ»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի