Վահե Գրիգորյանը շարունակում է չաշխատե՞լ ու վարձատրվե՞լ
Արխիվ 16-20ՍԴ դատավոր,աշխատանքի չհաճախող, փոխարենը միլիոններն անցնող աշխատավարձ ստացող Վահե Գրիգորյանն անգամ արտակարգ դրության պայմաններում շարունակում է իր անըդունելի, անընկալելի ոչ թափանցիկ աշխատելաոճը: Մեր ունեցած տեղեկություններով, անգամ կորոնավիրուսային պայմաններում ստեղծված ֆինանսական ճգնաժամը չի սթափեցրել ներկայիս իշխանություններին, քանի որ վերջիններս շարունակում են 2018-ի գարնանը որդեգրած քաղաքականությանը հավատարիմ մնալ: Մեր տեղեկություններով, Վահե Գրիգորյանը չի պատրաստվում հրաժարվել իշխանությունների կողմից իրեն մատուցվող «գրեֆներից»: Մեր տեղեկություններով, Վահե Գրիգորյանն այս ընթացքում առավել ինքնավստահ է դարձել, և անգամ չի փորձում արձագանքել իր անվան շուրջ պտտվող խոսակցություններին, իսկ ահա ինչպես մեր աղբյուրն է հայտնում, վերջինս նախկինում գոնե ինչ-որ կերպ հակադարձում էր: Նշենք նաև, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մոտ նկատվում է տրամադրության բարձրացում, ինչն էլ իր հերթին հավանաբար գալիս է պարապությունից: Վահե Գրիգորյանն այսօր ֆեյսբուքյան իր էջի գլխավոր մասում տեղադրել է իր նկարը, իսկ մինչ այդ ուրիշ նկար էր, իսկ էջի էտնամասում տեղադրել է Սահմանադրական դատարանի լուսանկարը, այն Սահմանադրական դատարանի, որին հենց ինքը բազմիցս մեղադրել է որոշակի անօրինությունների մեջ:
Հետաքրքիր է, ո՞րն է պատճառը,որ Վահե Գրիգորյանի մոտ ՍԴ մասնաշենքը գեղեցիկ հիշողություններ, կամ զգացողություններ է արթնացրել, հավանաբար օդից եկած աշխատավարձն ու մնացած ճոխությունները:
Հայկ Գևորգյան

