Ալեն Սիմոնյանին նույնիսկ սեփական թիմում լուրջ չեն ընդունում, ուր մնաց մենք և ժողովուրդը. Անի Սամսոնյան (տեսանյութ)

Արխիվ 16-20

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր ելույթը սկսեց քաղաքացի Միքայել Մարգարյանին ոստիկանության բերման ենթարկելու լուրով, որն ընդդեմ կոմունալ վճարումները ստիպողաբար կատարելու՝ ՀՀ կառավարության շենքի մոտ իր բողոքն էր արտահայտում:

«Միքայել Մարգարյանն այն վառ ապացույցն է, որ Հայաստանի կառավարության հասցեական քաղաքականությունը տխուր և ողբալի վիճակում է»,-ասաց Սամսոնյանը և ներկայացրեց, որ քաղաքացին աշխատել է մշակութային միջոցառումներ կազմակերպելու բնագավառում, որն արտակարգ դրության պայմաններում արգելվել է:

Նա նկատեց, որ կառավարությունը 8-րդ միջոցառման շրջանակում այդ քաղաքացուն չի ներառել և նա միակ այդպիսի վիճակում հայտնված անձը չէ: «Կա՛մ կառավարությունում լավ չեն պատկերացնում տնտեսական գործունեությունների ամբողջական շղթան, կա՛մ լավ չեն աշխատում, երկու դեպքում էլ վիճակը շատ վատ է»,-ասաց պատգամավորը:

Անի Սամսոնյանը նշեց, որ բնակչության հիմնական մասը զրկվել է աշխատանքից, և դա շատ պարզ է, որը պետք է հասկանալ: «Մենք՝ ես և դուք, չենք զրկվել, դրա համար ձեր ձայնը տաք տեղից է գալիս»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Բաբկեն Թունյանի հայտարարությանը, որ Հայաստանում ոչ մեկ չի մնա սոված՝ Սամսոնյանը կոչ արեց գործընկերոջը հրապարակել իր հեռախոսահամարը և համոզմունք հայտնեց, որ ընդամենը կես օրվա ընթացքում սննդի կարիք ունեցող այնքան մարդ կզանգահարի, որ ինքը կզղջա այդ ելույթի համար:

Ըստ պատգամավորի՝ հասցեականությունը չի աշխատում և մոտեցումները վերանայելու խնդիր կա: Սամոսնյանը նշեց, որ ազնիվ չէ, երբ մենք մեր շրջապատով ենք չափում՝ մարդիկ սովում են, թե ոչ:

«Հաջորդ անգամ, երբ որևէ քաղաքացու, կամ օրինակ Միքայել Մարգարյանին բերման կենթարկեն ՀՀ ոստիկանություն, հարգելի ՀՀ իշխանության պատգամավորներ, գնացեք նրա հետևից և բացատրեք նրան ձեր հասցեականության քաղաքականությունը: Չմոռանաք ձեզ հետ տանել փոխխոսնակ և մարդկանց 100 հազար դրամ աջակցությունն էժան պոպուլիզմ համարող Ալեն Սիմոնյանին, որ նա էլ բացատրի: Չնայած կարող եք չտանել, քանի որ նրան նույնիսկ սեփական թիմում լորջ չեն ընդունում, ուր մնաց մենք և ժողովուրդը լուրջ ընդունենք»,-ասաց նա:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի