Պետք է ձերբազատվել դավադրություններ փնտրելուց. Տ. Վահրամ քահանա Մելիքյան
Արխիվ 16-20«Ծանոթանալով NewArmenia.am կայքում հրապարակված «Սերժ Սարգսյանն ու կաթողիկոսը հանդիպել են. պայմանավորվել են համատեղել ուժերը» նյութին՝ ցանկանում եմ նշել հետեւյալը։ Պետական, քաղաքական կամ հասարակական գործիչների, այդ թվում եւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպումների համար որեւէ արգելք եւ սահմանափակում չկա։ Այդպիսի հանդիպումները կազմակերպվում են ըստ անհրաժեշտության եւ նպատակահարմարության՝ քննարկելու մեր երկրին ու ժողովրդին հուզող տարաբնույթ խնդիրներ։ Պետք է ձերբազատվել այդպիսի հանդիպումներին արհեստական օրակարգեր վերագրելուց եւ դավադրություններ փնտրելուց։ Անհեթեթություն է մտածել, որ այդպիսի օրակարգով հանդիպում կարող էր լինել», - այս մասին գրում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ ՏԵՐ ՎԱՀՐԱՄ քահանա ՄԵԼԻՔՅԱՆԸ ։
Հիշեցնենք, որ իշխանական լրատվամիջոցը տեղեկություն էր հրապարակել, թե իբր Ամենայն Հայոց կաթողիկոսն ու ՀՀ երրորդ նախագահը «պայմանվորվել են միավորել ջանքերը ՀՀ նոր իշխանության դեմ պայքարում»:

