Երևանի պուրակներից մեկն անվանակոչվեց՝ ի պատիվ Լեոնիդ Ենգիբարյանի
Արխիվ 16-20Երևանի պուրակներից մեկն անվանակոչվեց Լեոնիդ Ենգիբարյանի անունով: Որոշումն ընդունվեց այսօր` ապրիլի 28-ին, Երևանի ավագանու հերթական նիստում՝ 44 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Հարցը ներկայացրեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը: Նրա զեկույցից հետո քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց.
«Ես կարծում եմ՝ այս ամենը կարելի էր ներկայացնել ավելի ուրախ տոնով, որովհետև Լեոնիդ Ենգիբարյանը միշտ ժպիտ է պարգևել բոլորին»:

