Ինքը չի որոշել՝ համոզել են. ով է ԱԺ կադրերի վարչության նոր պետը. «Հրապարակ»

Արխիվ 16-20

Ապրիլի 15-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հրամանով Շուշանիկ Սուլիկոյի Շուշանյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման (կադրերի) վարչության պետի պաշտոնում: Շուշանյանը Շողակաթ (նախկինում՝ Շորժա) համայնքի ՀՀԿ-ական երկարամյա գյուղապետի դուստրն է։ Համայնքապետը Զարեհ Սարգսյանի՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի եւ վարչապետի խորհրդական Նաիրի Սարգսյանի հոր ընկերն է։ Ճիշտ է, այս պաշտոնը համալրվում է մրցույթի միջոցով, բայց հայրը խոստովանեց, որ նրան առաջարկել են։ Շուշանյանը նախկինում զբաղեցրել է Սոցիալական ապահովության պետական ծառայության անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնը, հայրն ասաց․

«Ընդեղ ա կռեր իրա աշխատանքային կենսագրությունը»։ Իսկ ծառայության պետը ժամանակին եղել է Զ․ Սարգսյանը։ Հարցին, թե աղջիկն ինչպես որոշեց թողնել այդ լավ պաշտոնը եւ տեղափոխվել ԱԺ, ասաց․ «Էդ արդեն ինքը չի որոշել, առաջարկություն ա եղել, ինքը սկզբից չէր համաձայնում, հետո երեւի համոզել են»։ Ո՞վ է առաջարկել՝ Սարգսյաննե՞րը։ «Բացարձակ՝ ոչ»։ «Դուք ո՞ր Սարգսյաններին նկատի ունեք»։ «Որին Դուք ունեք»։ Մտերի՞մ եք Սարգսյանների հետ։ «Իրանք (երկվորյակ եղբայրներին նկատի ունի) ինձ շատ մոտիկ մարդիկ են՝ ծնված օրվանից, համագյուղացիներ ենք, իրենք որ ծնվել են՝ 1992 թվականի օգոստոսի 8-ին, իրենց հայրիկն Արծվաշենի ճակատում շրջափակման մեջ էր, մենք կռվում էինք, հետո պայքարեց, պատվով դուրս եկավ, տեսավ զույգ տղա ա ունեցել։ Բայց էս գործը հաստատ իրանց հետ կապ չունի»։

Ի դեպ, ԱԺ կադրերի պետի պաշտոնը թափուր էր անցած տարվա ապրիլից, երբ ԱԺ ղեկավարությունը որոշեց ատեստավորում անցկացնել, այդ ժամանակ ինքնակամ հրաժարական տվեց այդ պաշտոնում մոտ 10 տարի աշխատած Հերմինե Ղազարյանը՝ «Տաշիրի» Կարեն Կարապետյանի կնոջ բարեկամուհին։

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի