Նիկոլականները յոթ երգ ունեն, յոթն էլ իրենց փողի մասին

Արխիվ 16-20

Թե ուր եւ ինչքան է գումար գնում կորոնավիրուսի դեմ պայքարի անվան տակ ոչ մի կերպ չի հաջողվում պարզել: Հենց այսօր «Իրավունքի»  կոնկրետ տրված հարցին, թե կրթության եւ այլնի նախարարությունը ինչքան գումար է ծախսել հեռահար կրթությունը կազմակերպելու համար վերոհիշյալ նախարարության  փոխնախարարը երկար-բարակ փիլիսոփայելուց հետո այդպես էլ չպատասխանեց ու չնշեց որեւէ թիվ:

Թե ինչ է կատարվում առողջապահության նախարարությունում, ի՞նչ գումարներ են ծախսվում, ո՞ր ուղղությամբ, ինչքա՞ն գումար է ստացվում որպես օգնություն արտասահմանից, ինչպե՞ս են բաշխվում նվիրատվության կարգով առողջապահության նախարարությանը տրված գումարները, ոչ ոք չգիտի, ինֆորմացիան փակ է եւ դա արդեն իսկ  կասկած է առաջացնում: Բոլոր դեպքերում խոսել իշխանությունը զավթած նիկոլական խունտայի ֆինանսական թափանցիկության մասին որեւէ առիթ չի տրվում:

Մյուս կողմից նիկոլականները անընդհատ խոսում են իրենց աշխատավարձներից եւ պարգեւատրումներից: Ու թեեւ առաջներում, այսինքն` իբր կոռումպացված իշխանությունների ժամանակ պարգեւամտրումը տրվում էր ընդամենը տարեկան կարգով մեկ անգամ, ապա այսօր  տրվում է ամեն ամիս , դրան գումար մի հատ տարեկան, դրան գումարած մի հատ արտահերթ, այսինքն` 14 անգամ տարվա ընթացքում ոչինչ չանող, շատ անգամ անգրագետ եւ հիմնականում բութ չինովնիկները (իբր թե օրինական կարգով) թալանում են ժողովրդին: Բայց իրենց ամեն ինչ քիչ է: Երբեք որեւէ ազգօգուտ  նախաձեռնությունով չառանձնացած Լենա Նազարյանը  ժողովրդին հայտնի է միայն նրանով, որ նախորդ ԱԺ ամբիոնում սայլուտ էր վառել եւ ծուխը գցել էր ԱԺ դահլիճով մեկ, իսկ ներկաիս ԱԺ-ում` այս ծանր կորոնային օրերին, խոսում էր, թե իրենց աշխատավարձը քիչ է եւ նա այդ աշխատավարձով չի պատրաստվում նվիրվել հայ ազգին եւ ծառայել հայոց պետականությանը: Թեեւ դրա ծառայածը ինչ պիտի լինի...

Աժ նախագահի մեկ այլ տեղակալ Ալեն Սիմոնյանը այս ծանր օրերին, երբ մարդիկ  ցամաք հաց չունեն իրենց երեխաներին տալու խոսում է, թե 7-800 հազար դրամը, որը ստանում են իրենց, հիմնականում,  անբան ու պոռոտախոս պատգամավորները` քիչ է: Ընդ որում, նույն Ալենի  ու Լենայի վրա պետությունը ամսեկան ծախսում է  ավելի քան 2 մլն դրամ, իսկ եթե  սրանք նաեւ մեկնում են գործուղումների, ապա կրկնակի, եռակի ավել: Եվ սրանց անընդհատ քիչ է ու քիչ, ոչ մի կերպ չեն կշտանում: Ալեն Սիմոնյանը նույնիսկ հայտարարեց, թե իրենք  «ի տարբերություն նախկինների օլիգարխների իշխանություն» չեն: Դե, նախկիններից կախվելը  Ալեն Սիմոնյանի ու իր խղճուկ թիմակիցների միակ  եւ ամենօրյա սիրելի զբաղմունքն է, քանի որ այս իշխանությունները երկու տարի ժողովրդին թալանելուց բացի ուրիշ որեւէ միտք կամ գաղափար այդպես էլ չկարողացան առաջ քաշել: Ինչ վերաբերում է օլիգարխներին, ապա նախորդ իշխանության բոլոր օլիգարխները հլու հնազանդ  եւ ավելի մեծ եռանդով ծառայում են Նիկոլին ու իրա կնգան`  սկսած «զոնտիկ» բռնելուց, վերջացրած տարբեր ֆոնդերին  ու ոչ միայն ֆոնդերին փողեր լցնելուց: Եվ վերաջպես Ալեն Սիմոնյանը լավ կլիներ օլիգարխներից չխոսար, թե չէ միանգամից հիշում ես  իր հովանավոր Խաչիկ Սուքիասյանին (հայտնի է որպես Գրզո): Այնպես որ, եթե նախկինների ժամանակ կային Լֆիկ ու ՍԱՍ-ի Արտակ, ապա այսօր իշխանությանը հովանավորող եւ սատարող օլիգարխների  շարքը  ընդլայնվել է:

Զարմանալի բան է ասում նաեւ  Ալենը  իր  թիմակիցների մասին. «Ոնց երկու տարի առաջ աղքատ եղել ենք, հիմա էլ եւս  շատ մարդիկ էդ վիճակում են»: Դատելով  նույն  Ալենի ու այլ պատգամավոր-պատգամավորուհիների հագուկապից, քշած ավտոմեքենաներից, դղյակ-դաչաներից ու  մինչ կորանվիրուսային  շրջագայություններից, ասել թե սրանք այսօր աղքատ են, կնշանակի գերազանցել ստախոսությամբ անգամ Նիկոլին: Եվ երբ Ալենը ասում է, թե հիմա շատ մարդիկ աղքատ են, հավանաբար խոսում է իրենց ընտրող այն միամիտների մասին, ում նրանք  ամեն օր ու անամոթաբար թալանում են: Ինչ վերաբերում է երկու տարի առաջ պատգամավորիկների  եւ ուհիների աղքատ լինենուն,  ապա շատ ավելի վատ, որ ընդամենը երկու տարվա մեջ սրանք այդքան լպիրշացան: Թեեւ գուցե մեկ-երկու հոգի էլ 2 տարի առաջ աղքատ էին, սակայն շատ-շատերն էլ լավ էլ տռզում էին  տարբեր արեւմտյան գրատներով կամ օլիգարխների տված վճարներով:

Երեւի թե Ալենի  խեղճ-խեղճ խոսքերի ամենավառ ապացույցն է  իր գործընկեր ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը, որի ավտոմեքենայի ու ցոպ կյանքի վերաբերյալ լուսանկարները ցնցել էին ամբողջ հանրությանը: 

Բոլոր դեպքերում պատգամավորիկները եւ հատկապես ուհիները իսկապես նեղվելու առիթ ունեն: Նրանց երեք ամսվա  պարգեւավճարները պատրաստվում են փոխանցել  կորոնավիրուսի դեմ պայքարի ֆոնդին: Նախ  այդ ֆոնդի ծախսերը  Արսեն Թորոսյանը ոչ մի կերպ չի բացում եւ երկրորդ այդ ինչու պորտաբույծ քաղաքապետարանը կամ Նիկոլի աշխատակազմը, կամ էլ կառավարությունը ստանում են իրենց պարգեւավճարները, իսկ  օրն ի բուն «աշխատող» պատգամավորիկները ու հատկապես` ուհիները չպետք է ստանան`.... անադար է: Եվ երեւի թե կարելի է հասկանալ Լենային, որ այսպիսի մանր-մունր գումաներով նվիրվել չի կարողանում: Իզո՞ւր էր Լենան սայլուտ պահում ժամանակին: Նա եւ իր գործընկերները, իհարկե, այն ժամանակ պատրաստ էին նվիրվել, բայց շատ ավելի լուրջ եւ մեծ փողի դիմաց:

Ա. Հովհաննիսյան

նկարում աղքատ պատգամավոր Հայկ Սարգսյանը

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի