ԿԳՄՍ փոխնախարարը դժգոհ է դպրոցներում և բուհերում տիրող ընդհանուր իրավիճակից
Արխիվ 16-20Այսօր՝ ապրիլի 28-ին, ժամը 12:00-ին կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի մամուլի ասուլիսը: Iravunk.com-ը բանախոսին ուղղեց հետևյալ հարցերը.
1. Ի՞նչ է արվել այն երեխաների համար, ովքեր չունեն համացանց և տեխնիկական միջոցներ:
2. Որքա՞ն գումար է նախատեսվում աղքատ ընտանիքներին համացանց և համակսրգիչներ մատակարարելու համար:
3. Որքա՞ն կտևի այս կիսակրթությունը:
Ժաննա Անդրեասյանը նախ մեր առաջին հարցի մասով նշեց, որ «ՎիվաՍել ՄՏՍ» ընկերությունը նվիրաբերել է է շուրջ 500 սմարթֆոն: Ինտերնետ կապի մասով բանախոսը նշեց, որ բանակցություն են ունեցել հայաստանյան կապի բոլոր օպերատորների հետ, մատչելի սակագներով ինտերնետ ապահովելու նպատակներով, որի մեջ ներառված են նաև կրթական հարթակների հիմնական, անսահմանափակ օգտագործման հնարավորությունները:
Իսկ ահա մեր երրորդ հարցի մասով բանախոսը նշեց, որ իրենք աշխատում են կատարվող գործընթացներում տեսնել միայն դրականը կողմերը: Ժաննա Անդրեասյանը նաև նշեց, որ պետք է ազնիվ լինել և ասել, որ մեզանից և որևէ մեկը գոհ չէ դպրոցներում և ուսումնական հաստատություններում տիրող ընդհանուր իրավիճակից, որ մենք ունեինք նաև արտակարգ դրությունից առաջ, և այնպես չէ,որ մենք կարծում էինք,թե մեր դպրոցներից,քոլեջներից և բուհերից իդեալական շրջանատավարտներ են դուրս գալիս:
Մանրանասները՝ տեսանյութում
Հայկ Գևորգյան

